Հասարակական լսումներ են անցկացրել փոքր ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ, որոնց լիցենզիաների ժամկետները լրացել են

Հասարակական լսումներ են անցկացրել փոքր ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ, որոնց լիցենզիաների ժամկետները լրացել են

ԷկոԼուր

Ս.թ հունվարի 18-ին ՀՀ Լոռու մարզի Կաթնառատի գյուղապետարանում տեղի է ունեցել «Ձորագետ-5» և «Ձորագետ-6» ՓՀԷԿ-երի փոփոխված աշխատանքային նախագծերի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության հասարակական լսումներ: Այս մասին հայտարարությունը ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում հայտնվեց հունվարի 22-ին, այսինքն այն բանից հետո, երբ լսումներն անցկացվել էին:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքում նշված է, որ  «Ձորագետ-5» փոքր հիդրոէլեկտրակայանի սեփականատերը «Հազար ու մեկ» ՍՊԸ-ն է, իսկ «Ձորագետ-6»-ինը  «Վի-Ար-Բի Կոնցեռն» ՍՊԸ-ն: Հանձնաժողովը 2011թ. հունիսի 10-ին նիստ է գումարել, որի արդյունքում որոշել է եւ «Ձորագետ-5», եւ «Ձորագետ-6» փոքր ՀԷԿ-երի կառուցման լիցենզիաների գործողությունների ժամկետները երկարաձգել մինչեւ 2012թ. դեկտեմբերի 29-ը:

Հունվար 23, 2013 at 12:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր