

ԷկոԼուր
Երեւանի Արշակունյաց պողոտայում 36371160.0 դրամ արժողությամբ 3396.0 քմ մակերեսով հողատարածք կնվիրաբերվի «Հայաստան» Համահայկական հիմնադրամին։ Նպատակը Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտի և մշակութային կենտրոնի կառուցումն է:
Ինչպես նշված է որոշման նախագծում, «Հայաստան» Համահայկական հիմնադրամին Երևանի քաղաքային պանթեոնի տարածքում՝ Արշակունյաց պողոտայի հ.28 հասցեում սեփականության իրավունքով պատկանող սպասարկման կենտրոնը նախատեսվել է վերակառուցել Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտ և մշակութային կենտրոնի։ Սակայն նշված տարածքի կառուցապատման և բարեկարգման հետ կապված լրացուցիչ հողամասի տրամադրման անհրաժեշտություն է առաջացել։
ՀՀ կառավարությունը որոշումը կկայացնի հունվարի 24-ի նիստի ընթացքում: Որոշման նախագիծը կառավարությանն է ներկայացրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հունվար 24, 2013 at 12:11
