

ԷկոԼուր
ՀՀ նախագահի Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում, որի կարգախոսն է «Դեպի ապահով Հայաստան», Հայաստանի բնության պահպանությանը նվիրված որեւէ կետ չկա:
Սակայն մի երկու նախադասություն հաջողվեց գտնել ծրագրի «ՀԱՄԱՉԱՓ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՐԿՐԻ ԱՄԲՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ» բաժնում: «Շարունակելու ենք վարել էներգիայի վերականգնվող աղբյուրների և այլընտրանքային էներգետիկայի նպատակային զարգացմանը միտված քաղաքականություն: …Նախատեսված ժամկետներում ավարտելու ենք ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի կառուցումը»: Նախընտրական ծրագիրը կազմված է հետեւյալ բաժիններից`Ներածություն, «Ապահով հայրենիք», «Ապահով հայրենիքի թիվ մեկ գրավականը. Հայոց բանակ», «Արտաքին քաղաքականությունը դեպի Ապահով Հայաստան ճանապարհին», «Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշողը միայն ու միայն Արցախի ժողովուրդն է», «Դեպի ապահով Հայաստան` Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ», «Ապահով կարող է լինել միայն արդար Հայաստանը», «Ազատ Հայաստանն է ապահով Հայաստանը», «Ապահովված ընտանիքներ», «Աշխատանք և արժանապատիվ վաստակ», «Ապահովված գյուղ, արդյունավետ գյուղատնտեսություն», «Համաչափ զարգացում երկրի ամբողջ տարածքում», «Սոցիալապես պաշտպանված ընտանիքներ», «Առողջ ընտանիքներ», «Մշակույթ», «Կրթություն և գիտություն», «Երիտասարդություն և սպորտ», Վերջաբան:
Նշենք, որ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում եւս անդրադարձ չի եղել բնապահպանությանը:
Հունվար 25, 2013 at 14:32
