«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն` իշխանությունների բնապահպանական ծրագրերից մեծ ակնկալիքներ չկան

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն` իշխանությունների բնապահպանական ծրագրերից մեծ ակնկալիքներ չկան

ԷկոԼուր

Հայաստանում մարդու առողջության եւ առողջ շրջակա միջավայրի իրավունքը չի պահպանվում: Սա «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանի եզրակացությունն է` հիմնված մի շարք օրինակների վրա: Զեկույցն ընթերցվեց Մարդու իրավունքների պաշտպանման ազգային ռազմավարության մասին հանրային քննարկման շրջանակներում, որը կազմակերպված էր Երեւանում` «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից:

Էկոլոգիական իրավունքների պաշտպանումը հատկապես ակտուալ է նախագահական ընտրությունների եւ նախընտրական քարոզարշավի լույսի ներքո: «ԷկոԼուր»-ի հետ հարցազրույցում Սոնա Այվազյանը մասնավորապես ասաց. «Եւ Հանրապետական կուսակցության, եւ նախագահի ծրագրում շրջակա միջավայրի մասը այդքան էլ ուժեղ չի եղել երբեւիցե, եւ շեշտադրումները դրված են եղել այլ գործընթացների վրա: Այդ առումով ակնկալիքներն էլ, ցավոք սրտի, մեծ չեն եղել: Բայց մյուս կողմից, արդեն իսկ պաշտոնավարման ընթացքում նախագահը պարտավոր է, ի վերջո, երաշխավորել Սահամանադրության իրականացումը, օրենքների իրականացումը, եւ անկախ իր կուսակցության ծրագրից նա արդեն իսկ ստանձնում է միջազգային պարտավորությունների իրականացումը: Այսինքն` ստանձնում է որոշակի պարտավորություններ երկրի ժողովրդի առաջ, որը պետք է իրականացնի: Բայց, ցավոք սրտի, որեւէ դրական քայլ ես չեմ կարող նշել, որ իրականացվել է Հանրապետական կուսակցության կամ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման, նախագահության ընթացքում: Նախ ասեմ, որ մենք այս ընտրությունները չենք համարում ընտրություն, որովհետեւ այն ամբողջությամբ խաթարված է տարբեր գործընթացների պատճառով` սկսած քաղաքական գործընթացներից, սկսած ընտրական օրենսդրության ոչ կատարյալ լինելու եւ այդ ուղղությամբ քայլեր չձեռնարկելու, սկսած մրցակցության բացակայության առումով եւ սկսած նաեւ նրանից, որ հասարակությունը բացարձակ անվստահութուն ունի եւ բացարձակ անտարբեր է, որովհետեւ գիտեն, որ ընտրւթյունները կեղծվելու են եւ գիտեն, որ արդյունքում նախագահ է դառնալու Սերժ Սարգսյանը: Այդ առումով կարծես թե լուրջ ակնկալիքներ եւ լուրջ հետաքրքրվածություն ծրագրերով, խոստոմներով նույնես չկա: Թե ինչ խոստումներ կլինեն նաեւ ելույթների ընթացքում, դեռ կտեսնենք, բայց ամեն դեպքում այն, ինչ եղել է անցյալում, այն, ինչ մենք տեսել ենք, որեւիցե դրականի հույսեր չի ներշնչում»:



Հունվար 30, 2013 at 12:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր