Oգնեք կանխել վտանգը

Oգնեք կանխել վտանգը

ԷկոԼուր

Միջազգային բնապահպանական հասարակայնությունը հանդես է եկել Համաշխարհային բանկի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գործունեության դեմ  Մոնղոլիայում: Ըստ միջազգային սոցիալական կայքերում տարածված կոչի ասվում է. «Դուք կարող եք օգնել կանխել Մոնղոլիայում ծագած վտանգը:

Համաշխարհային բանկը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը պետք է լուծեն Գոբի անապատում ոսկու և պղնձի հանքի ֆինանսավորման հարցը, որը կբերի միլիարդավոր դոլարի եկամուտ: Բայց իր ներկա ձեւով, ծրագիրը կոչնչացնի ողջ շրջակա միջավայրը եւ  կկործանի տեղի բնակչության գոյության աղբյուրները: Մենք պետք է համոզենք բանկերին` միջոցներ ձեռնարկեն բարելավելու նախագիծը, այդ թվում միջոցներ ձեռնարկեն պաշտպանելու կլիման, կենսաբազմազանությունը եւ ջուրը այն մարդկանց համար, ովքեր հիմնականում ապավինում են այդ ռեսուրսներին»:

Փետրվար 07, 2013 at 17:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր