Պահանջեցին հյուրանոցի շինարարությունը դադարեցնել, քանդել, համապատասխան հեռավորություն ապահովել

Պահանջեցին հյուրանոցի շինարարությունը դադարեցնել, քանդել, համապատասխան հեռավորություն ապահովել

ԷկոԼուր

Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերության ԱՕԿՍ-ի շենքը չի քանդվի: Այս մասին այսօր` փետրվարի 11-ին ԱՕԿՍ-ի շենքի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի մասանակիցներին հայտնել է  ՀՀ մշակույթի նախարարության Հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և  օգտագործման  բաժնի Երևանի տարածքային  բաժնի պետ Կարո Այվազյանը: Ակցիայի պատճառը պատմամշակութային հուշարձանների հարեւանությամբ` Պուշկինի 14 հասցեում «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի կողմից 10 հարկանի հյուրանոցային համալիրի կառուցումն է, որը նախագծել «Նարեկ Սարգսյան ճարտարապետական արվեստանոց» ՍՊԸ-ն: Թեպետ Երեւանի քաղաքապետարանը թույլատրել է հյուրանոցի շինարարությունը, սակայն կառույցի նախագիծը չի քննարկվել քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդում, խախտվել է Աբովյան 3 շենքից նորմատիվային հեռավորությունը եւ հակահրդեհային պահանջը: Բացի այդ ակցիայի կազմակերպիչների համոզմամբ հյուրանոցային համալիրի կառուցումից հետո Երևանի պատմամշակութային հուշարձանների փոխարեն լինելու է պարզապես ավտոկայանատեղի և հյուրանոցի սպասարկման համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ:

Ինչպես «ԷկոԼուր»-ին տեղեկացրեց «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ» Արթուր Գրիգորյանը, նախարարության ներկայացուցիչն ասել է, որ նախարարությունը համաձայնվել է հյուրանոցի կառուցմանը, քանի որ կառուցապատողը խոստացել է ամրացնել ԱՕԿՍ-ի շենքը, որ նախարարությունը դեմ չէ, որ հյուրանոցը հեռու կառուցվի եւ որ հնարավոր է դիմեն դատարան խնդրի առչությամբ:

«Մենք պահանջ դրեցինք, որ շինարարությունը դադարեցվի, քանդվի, եւ համապատասխան հեռավորությունը ապահովվի»,- ասաց Արթուր Գրիգորյանը:



Փետրվար 11, 2013 at 17:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր