Բողոքի ակցիա հանուն Սյունիքի արոտավայրերի

Բողոքի ակցիա հանուն Սյունիքի արոտավայրերի

ԷկոԼուր

Փետրվարի 14-ին`ժամը 11:00-ին, ՀՀ կառավարության շենքի մոտ կանցկացվի բողոքի ակցիա: Այն ուղղված է Սյունիքի մարզի 50 հազար հեկտար արոտավայրերը Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատականի ոչխարապահներին երկարատև վարձակալությամբ տրամադրելու մասին գարծարքի դեմ:

Տվյալ գործարքի իրականացումը մեծագույն վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության անվտանգության համար: Այս մասին Facebook սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել նորաստեղծ «Հայազն» կուսակցությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին «Հայազն» կուսակցությունը նամակ է հանձնել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեիսիին, որով խիստ մտահոգություն է հայտնել Սյունիքի արոտավայրերը Արևելյան Ատրպատականին երկարատև վարձակալությամբ տրամադրելու մասին գարծարքի վերաբերյալ: 

Փետրվար 13, 2013 at 15:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր