

ԷկոԼուր
Հայաստանում լեռնահանքային արդյունաբերությանը հանձնված հողերի ընդհանուր տարածությունը կազմում է 9700 հա, որից պոչամբարների տակ ընկած հողերը կազմում են 1400 հա: Այս մասին նշված է 2012թ. «Ռիո+20» ազգային գնահատման զեկույցում: Թե որքանով կավելանան հանքարդյունաբերությանը հատկացված հողերի հեկտարները 2013թ. շահագործման հանձվելիք հանքերի եւ դրանց գործունեության հետեւանքով այլ հողերի աղտոտման շնորհիվ, դեռ հաշվված չէ: Հայտնի է սակայն, որ ընդհանուր առմամբ Հայաստանում հայտնաբերված են ավելի քան 100 տեսակի օգտակար հանածոներ, այդ թվում մետաղային օգտակար հանածոներից` երկաթի, պղնձի, մոլիբդենի, կապարի, ցինկի, ոսկու, արծաթի, ծարիրի, ալյումինի եւ նրանցում պարփակված հազվագյուտ ու ցրված մետաղների զգալի պաշարներ, որոնց արդյունահանման համար ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը բաժանում է նորանոր թույլտվություններ:
Փետրվար 15, 2013 at 11:35
