

ԷկոԼուր
Կառավարությունը թույլ է տալու սեփական հողամասի ընդերքը շահագործել: Այս մասին է վկայում կառավարության փետրվարի 21-ի նիստի օրակարգում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի ներկայացրած որոշման նախագիծը: Ըստ նախագծի. “Իրավաբանական անձինք և քաղաքացիներն իրենց սեփական հողամաuերի uահմաններում շահույթ ստանալու նպատակ չհետապնդելով, տնտեuական և կենցաղային uեփական կարիքների բավարարման նպատակով անժամկետ կարող են իրականացնել պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական oգտակար հանածոների արդյունահանում` երկրի մակերևույթից մինչև 2 մետր խորությամբ, ինչպեu նաև uտորերկրյա կառույցների շինարարություն` երկրի մակերևույթից մինչև 5 մետր խորությամբ` առանց հորատապայթեցման աշխատանքների կիրառման”:
Քաղաքացիներից այս որոշմամբ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն և օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն չի պահանջվում: Նրանք ազատվում են նաեւ ընդերքօգտագործման հետ կապված վճարներից: Միայն պետք է այդ մասին գրավոր տեղեկացրնեն լիազոր մարմին` նշելով օգտակար հանածոյի անվանումը, դրա արդյունահանման նպատակը և ծավալները, ինչպես նաեւ ներկայացնեն սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճեն: Այս որոշումը բխում է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի պահանջներից:
Փետրվար 20, 2013 at 15:42
