

ԷկոԼուր
Շորժայի հանքավայրի շահագործման նախագծում Սեւանա լճի վրա ազդեցության գնահատական չկա: «Գեգամետ պլյուս» ընկերության ներկայացրած նախագծի հասարակական լսումները տեղի ունեցան փերվարի 22-ին: «ԷկոԼուր»-ը ներկայացնում է լսումների տեսանյութն ու տեքստային տարբերակը: Լսումներին մասնակցում էին «Գեգամետ պլյուս» ընկերության, Բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննության, հասարակայնության ներկայացուցիչներ, տեղի բնակիչներ:
Շահեն Խաչատրյան`«Գեգամետ պլյուս» ընկերության երկրաբանության եւ հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար.
-Պրոյեկտն այնքան լայն հասարկայանության կողմից քննարկվեց, որ համարյա Հայաստանի կեսn այդ պրոյեկտին տեղյակ են: Մենք ստիպված եղանք պրոյեկտը ներկայացնել նման քննարկման, պատճառը նա էր, որ 2011թ. մենք պաշարները վերահաշվարկեցինք` 62 թ. հաստատվածը: Ավելացան եւս երկու տեսակի օգտակար հանածոներ` քրոմիտներն ու պլատինոիդները` պլատին, ոսկի եւ պալատիում: Եւ դրա համար մենք ստիպված եղանք ներկայացնել նոր պրոյեկտ` այս անգամ արդեն մետաղները հաշվի առնելով: Մենք փորձում ենք ներկա պրոյեկտով աշխատացնել երեք բացահանքերով, որտեղ կան մեր օգտակար հանածոները: Էությունը նրանումն է, որ մենք պետք է բաց հանքերից օգտակար հանածոն, այսինքն մագնեզիումասիլիկատային ապարները, որոնց մեջ որ կան աքցեսոր քրոմի եւ պլատինոիդների մետաղները, գործարանով անցկացնել դրանք` բոլորը, վերցնել եւ պոչերը, որոնք արդեն համապատասխանում են ցեմենտիհամար որպես հավելանյութ, պոչերը մենք ուղարկում ենք Արարատի ցեմենտի գործարան:
Կարինե Մովսիսյան՝ Բնապահպանության նախարարության «Բնապահպանության փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ
-Շատ երկար ժամանակ այս նախագծերի հետ աշխատել ենք, փորձագիտական գործընթաց է կատարվել, եւ ստացվել են առաջարկություններ, դիտողություններ համապատասխան նախարարության ստորաբաժանումներից, Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից եւ մասնագետի կողմից: Համապատասխան այդ լրամշակումներն արվել են, եւ այս մասնագիտական եզրակացության եւ կարծիքների հիման վրա կազմվել է փորձաքննական եզրակացության նախագիծը, որը պետք է հետո տրվի լիազոր մարմնի հաստատմանը: Ասեմ, որ գործընթացը դեռ 2008թ. նորից ուսումնասիրվել է, եւ հասարակական լայն արձագանք էր ստացվել: Այն ժամանակ դեռ Ռաֆայել Հովհաննիսյանի կողմից սա մեծ հավանության էր արժանացել ինչ առումով, որ իր բաղադրությամբ հանքը շատ մոտիկ է տեղի լճափին գոյություն ունեցող Սեւանի ավազի հումքին, եւ այս հանքի շահագործման հետ մեկտեղ նախատեսվում էր նաեւ Սեւանի ափերի բարեկարգման գործընթաց կատարելու համար: Այսինքն` ուսումնասիրություններ էր կատարել եւ գտել էր, որ այդ ավազը որոշակի ֆրակցիայի դեպքում համապատասխանում է լողափնյա տարածքների ավազին, որով բարեկարգեին իրենց տարածքները եւ համապատասխանեցնեին միջազգային նորմերին, այսինքն, որ լողափի ավազի որակը բարձրացնեին: Երկրորդ նախագիծը քանի որ գնում էր ընդլայնման, այստեղ կատարվելու էր նաեւ մեկ հանքավայրի բացում եւս, որպեսզի այդ հանքավայրերից ստացվող հումքից համապատասխան խառնուրդի ստացման դեպքում ստացվեր համապատասխան ապրանք ցեմենտի գործարաններին հումք տալու նպատակով: Ասեմ, որ բաց հանքերն իրենց վերջնական եզրագծով պետք է գրավեն 0,8, 3,6 եւ 4,5 հա տարածքներ: Առաջին բացհանքը պարունակում է 104, 600 հազար խմ ծավալով օգտակար հանածո, երկրորդ բաց հանքն իր մեջ ընդգրկում է 1 միլիոն 275 ու 300 խմ քանակ ծավալի հանածո, իսկ երրորդը`1 միլիոն 253 ու 100 խմ ծավալի օգտակար հանածոներ: Նախագծերն, ինչպես միշտ, իրենց մեջ պարունակում էին բնապահպանական միջոցառումներ, որոնք առաջինը փոշենստեցմանն ուղղված միջոցառումներն են, դիզելային շարժիչների հետագա աշխատանքի ընթացքում տարածքի ճիշտ օգտագործումն է, բաց հանքի տարածքի ռեկուլտիվացիոն աշխատանքներն են: Ազգային ակադեմիայի արված դիտողությունների մեջ նշված է, քանի որ հանքավայրը շահագործվել է Սեւանի ավազանի տարածքում, ապա միջոցառումներից մեկը, որը ընդգրկված չի եղել նախագծում, դա նա է, որ մեքենաների շարժը տարածքում կատարվի անպայման ծածկված վիճակում, որպեսզի քչացվեն փոշու արտանետումները: Մասնագետի կողմից արված են եղել որոշակի դիտողություններ, դա կապված է նրա հետ, որ ռեկուլտիվացիայի ենթակված հողատարածքի չափերը խախտված էր: Հետո շրջակա միջավայրի պահպանման մասում վնասակար նյութերի արտանետման հաշվարկների արժեքները խառնված էր, ինչպես միշտ արտագրված էր մեկ ուրիշ նախագծից, որ պետք է նորից հիմնավորեին եւ տային համապատասխան տվյալներ: Բացի այդ, այնտեղ կային արտահայտությունների, մասնագիտական տերմինների թերացումներ, որից որ նորից պետք է կատարվեր համապատասխան լրամշակումներ: Այս բոլոր լրամշակումները կատարելուց հետո ասեմ, որ Բնապահպանության նախարարության ստորաբաժանումների կողմից որպես այդպիսին դիտողություններ չի եղել, միայն ջրային գործակալության կողմից դիտողություն է եղել ջրի օգտագործման վերաբերյալ, բայց դա վերաբերել է գործող ջարդիչ-տեսակավորող արտադրամասին, ոչ հանքի շահագործմանը: Այս բոլոր կարծիքները հաշվի առնելուց հետո կազմվում է փորձաքննական եզրակացություն, որին ամրագրվել են հետեւյալ փորձաքննական պահանջները: Առաջինը, քանի որ այս պահանջը ամրգրված է եղել ակադեմիայի տված կարծիքի մեջ, այն է, որ պահպանվի “Սեւանա լճի մասին” օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետը, եւ վերամշակում չիրականացվի տարածքում: Մեր եզրակացության մեջ, ես հիմա կկարդամ, թե ինչ պահանջներ ենք ներառել` արգելվում է քրոմիտական, մետաղական կամ արդյունաբերական այլ ճյուղերում օգտագործման համար պիտանի դարձնելու նպատակով տարածքում ստացվող մագնզիումասիլիկատային բաղադրանքի դեպքում: Ես մոռացա նշել, որ նախորդ նախագծերում, որոնք հաստատված են եղել երեք անգամ, արդեն իրենք պետք է արտադրեն 120 հազար տարին արտադրողականությամբ: Այդ 120-ը երեքը միասին շահագործելով: Մյուս պահանջը նա է, որ անհրաժեշտ է ՀՀ օրենքով սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացնել նախագծային փաստաթղթերի լրամշակման տարբերակը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից տրամադրվող հանքարդյունահանման լիցենզիայի պայմանների անհամապատասխանության կամ փոփոխության դեպքում, քանի որ իրենք դեռ լիցենզիան 120-ի համար չեն ստացել: …Ունեին մոնիտորինգի միջոցառումներ, բայց շատ փոքր ծրագիր է, ուզում ենք, որ իրենք այդ ծրագիրն ընդլայնեն եւ կատարեն, եւ ընդգրկենք, ինչու չէ, համապատասխան հասարակական կազմակերպություններին՝ հետագա հետնախագծային բոլոր այդ լուծումների հետեւողականության եւ իրենց աշխատանքների ճշտությունն ամրագրելու եւ տարածքին վնաս չհասցնելու համար: …Ջրօգտագործում, պատվիրատուն կարող է եւ գնել, եւ վերցնել իր տարածքից, ապա ջրօգտագործումն ու աղբահեռացումը պետք է կատարեն ՀՀ օրենքով սահմանված կարգով: Սա հիմնական պահանջներն են, որը պետք է կատարի պատվիրատոն, իսկ վերջնական եզրահանգումը , հաշվի առնելով բոլոր կարծիքները եւ առաջին հասարակական լսումների արդյունքները, համարում ենք, որ փորձաքննական եզրակացությունը կարելի է տալ դրական եզրակացություն՝ վերը նշված պահանջների պարտադիր կատարման պայմանով:
Ինգա Զարաֆյան՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ.
-Ինչպե՞ս է պահպանվելու «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը, եթե կա արտադրություն:
Կարինե Մովսիսյան՝ Բնապահպանության նախարարության «Բնապահպանության փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ
-Հիմա ես արտադրամասի նախագիծը չեմ քննարկում, քննարկում եմ միայն հանքինը: Հիմա եթե դուք պետք է արտադրամասից խոսեք, ինչի է տեղադրված, ինչ է արված, ես դրան չեմ կարող պատասխանել:
Ինգա Զարաֆյան՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ.
-Մենք ունենք 2009-2010թթ. Նախագիծ դունիտ-պերիդոտիտային այդ քրոմիտների հանքավայրի վերաբերյալ նախագիծը, երբ դուք ասացիք, որ Ռաֆիկ Հովհաննիսյանը տվեց դրական եզրակացություն: Ասեմ, որ մենք զբաղվել ենք այդ նախագծով, եւ ասեմ, որ Սեւանի փորձագիտական հանձնաժողովը առաջին անգամ տվեց բացասական եզրակացություն: Երկրորդ անգամ տվեց դրական եզրակացություն: Եվ ոչ թե Ռաֆիկ Հովհաննիսյանն էր այն ժամանակ նախագահ: Բացի իրենց բացասական եզրակացությունից, մենք ուղղել ենք եւ փորձաքննությանը, եւ նախարարությանը մի նամակ հասարակության կողմից, որտեղ որ բացասական կարծիք ենք տվել այդ նախագծին: … Երեւանի Օրհուս կենտրոնում եղել է քննարկում, եղել են հասարակայնության ներկայացուցիչներ, եղել է Վլադիմիր Գասպարյանը, եւ եղել է ակադեմիկոս Սերգեյ Վաղարշակովիչ Գրիգորյանը, որը շահագրգիռ կողմի ներկայացուցիչն էր: Դա իր կողմից ներկայացված եւ կամպանիայի կողմից ներկայացված եզրակացություն է: Ինքը մի խոսք չասաց ծանր մետաղների մասին, ինչի մասին մենք իրեն պնդել ենք եւ ասել ենք, որ քրոմիտը եւ քրոմային ընդհանրապես միացությունները, ըստ էության, պատկանում են առաջին կարգի վտանգավոր մետաղներին: Արդյունքում մենք տվել ենք բացասական կարծիք, որ մենք դեմ ենք այդ եզրակացությանը: Ուզում եմ ասել, որ դա այդպես միանշանակ չէ, ինչպես ներկայացվեց այստեղ:
Շահեն Խաչատրյան`«Գեգամետ պլյուս» ընկերության երկրաբանության եւ հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար.
-Գործարանն իրենից ներկայացնում է մեծ ջարդող եւ տեսակավորում սարք: Համաձայն պրոյեկտի` հանքաքարը մտնում, ջարդվում է, նրա միջից գրավիտացիոն եղանակով մենք անջատում ենք ինչ-որ մեջը կա, որովհետեւ ցեմենտի դաբավկայի համար խիստ պահանջներ կան: Երկաթը պետք է լինի այս ինտերվալով, քրոմի պարունակությունը՝ այս ինտերվալով: Նրա ինտերվալներից դուրս այդ հումքը պիտանի չէ օգտագործման: Դրա համար մենք մի բան էլ վերցրել ենք ամենացածր պարունակությունները:… Էն ինչ-որ մետաղները կան, բոլորը հանվելու են, այնտեղ մնալու է դատարկ դունիտը՝ մագնեզիան սլիկատ ապար կոչեցյալը:
Ինգա Զարաֆյան՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ.
- Ձեր նշած մետաղների ցանկում նշված է մի քանի թանկարժեք մետաղ, ընդհանրապես ամբողջ սպեկտրը դուք նշու՞մ եք:
Շահեն Խաչատրյան`«Գեգամետ պլյուս» ընկերության երկրաբանության եւ հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար.
- …Հիմքային ապարներ են տարածված ամբողջ Սեւանի հյուսիս-արեւելյան մասում, պարունակում են նիկել, կոբալտ, վանադիում, քրոմ: Եթե այս մետաղները չլինեն, այդ ապարը կդառնա գրանիտ, օրինակի համար, կամ ասենք կդառնա մեկ ուրիշ ապար: …Այդ մետաղն ինքնանպատակ չի գտնվում օգտակար հանածոյի մեջ, ինքը գտնվում է ինչ –որ միացության տեսքով: Այդ բոլոր իմ թվարկած մետաղները գտնվում են քրոմիտի մեջ: Հիմա քրոմիտը մենք հանում ենք, նա հետը դուրս է գալիս: Ընդ որում, ասեմ, որ բոլոր դեպքերում արժեք ունի այդ մետաղների խումբը: Մենք այս 2 տարվա ընթացքում մոտավորապես 180 տոննա կոնցենտրատ ենք ստացել, այդ մետաղներն էլ մեջը:
Կարինե Մովսիսյան՝ Բնապահպանության նախարարության «Բնապահպանության փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ.
-Կորզում մետաղների էսպես չի կատարվում: Այնտեղ միայն կատարվում է ջարդման եւ տեսակավորման գործընթաց առանց որեւէ մի ուրիշ գործընթացի: Այսօր ոչ քիմիկատներ է օգտագործում, ոչ մի բան չի օգտագործում:
Լեւոն Գալստյան՝ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն.
-Այս ջարդող- տեսակավորող սարքը որ կա, ե՞րբ է անցել փորձաքննությունը:
Շահեն Խաչատրյան`«Գեգամետ պլյուս» ընկերության երկրաբանության եւ հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար.
-2008թ-ին:
Լեւոն Գալստյան՝ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն.
-…Ինչպես կարելի է հանքավայրին տալ դրական եզրակացություն՝ առանց հասկանալու, թե այդ հանքանյութի հետ հետո ինչ է կատարվելու: Փորձաքննության մասին օրենքը նշում է, որ ամեն ինչ պետք է գնահատվի, իսկ ես հիմա չեմ կարող գնահատել եւ որպես մասնագետ, եւ հանրության ներկայացուցիչ, թե ինչ է լինելու շրջակա միջավայրի հետ, քանի որ չկա ամենահիմնական մասը, այսինքն՝ ինչ է կատարվում հետո այդ ապարների հետ կամ միներալների կամ հանքանյութի հետ այս ֆաբրիկայում: Հետո չկա, թե այդ ֆաբրիկայում ինչ է լինելու, կներեք, ուրեմն գնահատականը կիսատ է: 2008թ. եզրակացությունով ինչպե՞ս կարող եք հանք շահագործել: Միներալային կազմով եւ իր ծավալով ուրիշ հանք եք շահագործում, բայց ուզում եք 2008թ. ստացած եզրակացությունով ֆաբրիկան շահագործե՞ք: Նման բան չի լինում, ոչ մի օրենք չի թույլատրում դա: Դա առաջինը: Երկրորդը՝ «Սեւանա լճի մասին» օրենքով չի թույլատրվում կատարել վերամշակման արտադրություն Սեւանի ավազանում: Սեւանի մասին հանձնաժողովին դիմեք, թող Սեւանի մասին հանձնաժողովն իր մասնագետներով կարծիք տա՝ դա վերամշակում է, թե չէ: Թե չէ առանց այդ եզրակացության ինչպե՞ս կարելի է վերցնել ու հանքին տալ դրական եզրակացություն:
Կարինե Մովսիսյան՝ Բնապահպանության նախարարության «Բնապահպանության փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ.
-Սեւանի հանձնաժողովը տվել է, չի առարկում եւ այս պահանջներն է դրել: Սա ընդհանուր շղթան է, ուրիշ բան չի: Ինքը ինձ նոր պրոցես չի տվել, որ ես ասեմ, չի կարելի: …«Գեգամետ պլյուս»-ը նույն կազմակերպությունն է, ոչ մի բան չկա: ..Հանքավայրը նույնն է, պաշարները վերագնահատվել են, նույնիսկ իջեցրել են հզորությունները: Այնտեղ ձեր ասած դունիտները, որը չի բերի տեխնոլոգիական փոփոխության: …
Լեւոն Գալստյան՝ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն.
-Պրոյեկտում գրված է, որ հանքից հանվում է, բերվում է այս դրաբիլկայի մոտ, ջարդվում է, մյուս տեղը մանրացվում, ջարդվում է, այն ինչ-որ կատարվում է կոնկրետ ֆաբրիկայում, դրա մասին ոչ մի խոսք չկա պրոյեկտում գրված, ես չեմ տեսել:
Կարինե Մովսիսյան՝ Բնապահպանության նախարարության «Բնապահպանության փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ.
-Դա առանձին նախագիծ է, որը հաստատված է:
Լեւոն Գալստյան՝ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն.
-Ես կարծում եմ, որ հանքավայրին տալ դրական եզրակացություն առանց հասկանալու, թե հանքանյութի հետ ինչ է լինելու, չի կարելի, որովհետեւ գոյություն ունի փորձաքննության մասին օրենք:
Կարինե Մովսիսյան՝ Բնապահպանության նախարարության «Բնապահպանության փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ.
-Ես գիտեմ, որ փորձաքննությունն այդ ամենը նայել է: Օրենքի պահանջն ի՞նչ է ասում, որ եթե հանքավայրի ընդլայնում է լինում, ֆաբրիկան նորից գալիս է հաստաստմա՞ն: Վերագնահատվել է, դունիտների անունը փոխվել է, դա դեռ չի նշանակում, որ հանքը տեղից փոխվել է: …Դա մասնագիտական բան է: Միայն մասնագիտական վերնագրի փոփոխությունը բերում է նրան, որպեսզի ֆաբրիկան նորի՞ց գա փորձաքննության:
Լեւոն Գալստյան՝ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն.
-Այո, որովհետեւ քրոմիտ է այնտեղ կորզվելու:
Կարինե Մովսիսյան՝ Բնապահպանության նախարարության «Բնապահպանության փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ.
-Քրոմիտը չի կորզվելու:
Ինգա Զարաֆյան՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ.
-Մենք ունենք առաջին փաստաթուղթ Շորժայի դունիտ պերիդոտիտների հանքավայրի շահագործման մասին, որը հաստատված է եղել 2007-2008թթ.: Ասենք հին պրոյեկտ: Այդ պրոյեկտների մեջ այն չէ, որ միայն անվանումն է փոխված: Փոխված է ընդհանրապես պրոյեկտը եւ կազմը: Առաջին պրոյեկտում ծանր մետաղները չկային: Հիմա ես ոչ մի բան չգիտեմ, ոչ մի բանով չեմ զբաղվում, ուղղակի նայում եմ 2 փաստաթուղթ, որովհետեւ փաստաթղթերով ենք մենք ուսումնասիրում: Տրամաբանական է Լեւոն Գալստյանի ասածը, որ պետք է անպայման շարունակություն լինի եւ պետք է համաձայնեցվի 2-րդ պրոյեկտի համար: Սա է հարցը, որն այստեղ չկա: … Փորձաքննության մասին օրենքի հոդված 6-ում գրված է մինիմալ պահանջներ՝ լանդշաֆտային պահպանության պահանջներ, առողջության պահանջները, սոցիալական պահանջներ: Այսինքն՝ պետք է դրվի պահանջ, տակը նկարագրություն, բացատրություն, միջոցառումներ, ինչ-որ մի բան պետք է ձեր կողմից դրված լինի: Ոչ ձեր կողմից ներկայացված պրոյեկտում, ոչ մի տեղ ներկայացված ոչ մի ուրիշ կազմակերպությունների ներկայացրած պրոյեկտներում մենք չենք տեսել այդ պահանջների ապահովումը: Դուք էլ չունեք: Դուք էլ գիտեք, մենք էլ գիտենք, որ Սեւանը կողքն է: Սեւանի օրենքի պահանջ մենք չենք տեսնում պրոյեկտի մեջ, այսինքն քննարկում ենք, բայց գրված չկա:
Լեւոն Գալստյան՝ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն.
-Այստեղ, ըստ էության, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում չկա ընդհանրապես: Օրենքում պարզ գրված է, թե ինչը պետք է լինի, որ փորձաքննությունը կարողանա ուսումնասիրել: Ինքը չունի նախնական զրոյական իրավիճակի գնահատական, չկա ձեր մոտ: Դա օրենքի պահանջ է: Եթե դու զրոյական վիճակը չունես գնահատած, ինչ վիճակում են ջրային ռեսուրսները, ինչ վիճակում է ջրային ռեսուրսների կազմը, օդի կազմը, հողի կազմը: Եթե դուք զրոյական վիճակ չունեք, ինչի՞ հետ պիտի համեմատեք: ..Գրված է գետառի ցանցը բացակայում է, այսինքն դուք ուզում եք ասել, որ ամբողջ հանքավայրի տարածքում ոչ մի գետ չի՞ անցնում: Գրված է, կա մեծ հեղեղատ, փոքր հեղեղատ, որոնք գարնանը լցվում են, էդ ջուրը Սեւան է չէ՞ գնում վերջ ի վերջո: Եթե մենք քանդենք, սաղ ապարները մերկացնենք, այդ ջուրը նույն ձեւի կգնա՞, Սեւան կլցվի՞, ինչ որ առաջ էր:
Կարինե Մովսիսյան՝ Բնապահպանության նախարարության «Բնապահպանության փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ.
Հեղեղատների տարածքը կպած չի : Ես Ձեր հետ համաձայն եմ, գրված չէ, բայց մենք այդ ամեն ինչը ուսումնասիրել ենք:
Լեւոն Գալստյան՝ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն.
-Այստեղ կատարվել են լանդշաֆտի լուրջ խախտումներ, մենք վերացրել ենք լանդշաֆտ: Լանդշաֆտի ազդեզության գնահատում չկա:… Էլ չեմ ասում բուսական աշխարհը, ասում է բուսականությունը բացակայում է, Հայսատանում չկա այդպիսի տեղ, որ բուսականությունն իսպառ բացակայի: Այստեղ կա լուրջ բուսական էկոհամակարգ: …Կողքը Սեւան ազգային պարկն է, գոնե գրված լիներ, թե ոնց կազդի այդ ամենը Սեւան ազգային պարկի վրա: …Աշխատողների առողջությանն ազդեցության գնահատականն էլ պետք է լինի, որովհետեւ ինքը հիմնականում լավ փոշի արտադրող արտադրամաս է, եւ մարդը պետք է աշխատի այդտեղ:
Կարինե Մովսիսյան՝ Բնապահպանության նախարարության «Բնապահպանության փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ.
-Պատվիրողը լավ գիտի, թե ես այդ մասնագետների հետ ինչքան եմ աշխատել, հնարավոր չէ ստանալ ավելին, ինչ- որ իրենք կարող են ներկայացնել:
Ինգա Զարաֆյան՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ.
-Հնարավոր չէ, ուրեմն պետք է մերժել պրոյեկտը:
Փետրվար 26, 2013 at 16:19
