

ԷկոԼուր
Գարնանային վարարումները կանխելու համար ՀՀ կառավարությունը գյուղատնտեսության նախարարությանն է տրամադրել 680 մլն դրամ: Այս գումարով Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում նախատեսվում է հակահեղեղային միջոցառումների իրականացում: Այս մասին տեղեկացնում է գործադիրի պաշտոնական կայքը: Դրանով իսկ գարնանային վարարման ժամանակ կանխվելու են գետերի ամենախոցելի 14 տեղամասերի ու հեղեղատարների ափերի և ափապաշտպան արգելաթմբերի քայքայումն ու փլուզումը, առափնյա տարածքները զերծ են մնալու ողողումից։ «Այս խնդրին մենք անդրադառնում ենք տարեկան երկու անգամ և կառավարության պահուստային ֆոնդից շուրջ 700 մլն դրամ հատկացնում դրա իրագործմանը: Սա այս տարվա առաջին հատկացումն է, աշնանը կլինի նաև երկրորդը»- կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Փետրվար 28, 2013 at 18:02
