

ԷկոԼուր
Մարտի 4-ին՝ ժամը 15:00-ին,բողոքի ակցիա տեղի կունենա ԱՄՆ-ի դեսպանատան առջև: Կազմակերպիչները Facebook սոցիալական ցանցում տարածել են հայտարարություն, որում ասված է. “բոլորիդ հրավիրում ենք մասնակցելու կեղծված ընտրությունների հետևանքով նախագահի պաշտոնում վերանշանակված Սերժ Սարգսյանին շնորհավորած ամենաազդեցիկ ժողովրդավարական պետության՝ ԱՄՆ-ի դեսպանատան առջև կազմակերպվող բողոքի ակցիային:
Այն պետությունները, որոնք, ընդունելով կեղծված ընտրությունների արդյունքները, լեգիտիմացնում են Հայաստանում ձևավորված հանցավոր ռեժիմին, խոչընդոտում են Հայաստանում ժողովրդավարության, հետևապես՝ պետականության կայացմանը:
Ժողովրդավարական համարվող պետությունների այսօրինակ վարքագիծն արժեզրկում է ժողովրդավարության գաղափարը՝ այն դարձնելով որպես գործիք իրենց անձնական տարածաշրջանային շահերն առաջ մղելու համար՝ ի հաշիվ հայ ժողովրդի ազգային շահերի:
Նախորդ 5 տարիների ընթացքում զոհասեղանին դրվեց ցեղասպանության ճանաչման հարցը: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի կողմից Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորանքի տեքստից անուղղակիորեն հետևում է, որ Սերժ Սարգսյանի նախագահության այս ժամկետի համար պահանջվելու է զոհաբերել Արցախը”:
Մարտ 01, 2013 at 14:02
