Որտե՞ղ են Երեւանում այդ անտառները

Որտե՞ղ են Երեւանում այդ անտառները

ԷկոԼուր

Այս գարնանը ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամը ծրագրում է Երևանի էրեբունի վարչական շրջանում 31 հեկտարի վրա կատարել անտառվերականգնողական աշխատանքներ:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը: Մարտի 1-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցած հիմնադրամի խորհրդի հերթական նիստի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը տեղեկացրել է, որ մայրաքաղաքն ընդհանուր առմամբ ունի 800 հեկտար անտառային ֆոնդ: Հեռուստաաշտարակի հարևանությամբ՝ 56 հեկտարի վրա տնկված անտառների կայացման հարցում արձանագրվել է լուրջ առաջընթաց, Էրեբունիում ևս հիմնվել է 65 հեկտար անտառ: Նախատեսվում է առաջիկա տարիների ընթացքում մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ, իրականացնել 200-300 հեկտար անտառվերականգնողական աշխատանքներ:

Մնում է գուշակել, թե որտեղ են տեղակայված այդ տարածքները, երբ Երեւանում ամեն մի քառակուսի մետր տարածքը կառուցապատվում է հենց կանաչ գոտիների հաշվին:

Մարտ 04, 2013 at 12:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր