«Համահայկական Բնապահպանական Ճակատ»-ը ծառատունկի դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետին

«Համահայկական Բնապահպանական Ճակատ»-ը ծառատունկի դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետին

ԷկոԼուր

Երեւանը կանաչապատելու համար «Համաhայկական Բնապահպանական Ճակատ»-ը ծառատունկի դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետին:

«Փաստելով Երևան քաղաքի կանաչ, հատկապես, ծառապատ տարածքների սակավությունը և, հաշվի առնելով, ծառատունկի համար բարենպաստ եղանակային պայմանները՝ խնդրում ենք Երևան քաղաքում մեզ տրամադրել 1300 քառ/մ տարածք՝ 50 հատ սոսի տեսակի ծառ (6 x 6 յուրաքանչյուր ծառի համար) տնկելու համար:

Կարծում ենք, որ քաղաքապետարանն ավելի ճշգրիտ կարող է ասել, թե քաղաքի առավելապես որ հատվածը նման պուրակի կարիք ունի և ապահովված է արդյոք ոռոգման համակարգով:

Մեր կողմից առաջարկում ենք ընտրություն կատարել հետևյալ տարածքներից որևէ մեկում.

  1.  Օղակաձև զբոսայգի
  2.  Նորք-Մարաշի լանջը (կունենա նաև հողապաշտպան նշանակություն)
  3.  «Ֆիրդուսի» շուկայի հետևի մասը (որը պետք է ազատվի աղբից)
  4.  Մոնումենտի լանջը (կունենա նաև հողապաշտպան նշանակություն)
  5.  Էրեբունի թանգարանի մոտ Խ. Դաշտենցի փողոցի հարևանությամբ (հետագայում ծառերի քանակը ավելացնելու դեպքում կծառայի որպես սանիտարական գոտի):


Նախաձեռնող խումբը պատրաստ է իր վրա վերցնել տնկիների տրամադրումը, տարածքի նախնական բարեկարգումը, ծառերի տնկումը, ինչպես նաև հետագա խնամքը, մասնավորապես՝ պարբերաբար ջրելը: Ցանկալի է օժանդակություն տնկիների համար փոսեր փորելու աշխատանքներում»,- մասնավորապես ասված է նամակում:

Հիշեցնենք, որ մի խումբ  բնապահպան ակտիվիստներ 2013թ. հունվարի 16-ին հայտարարեցին “Համաhայկական Բնապահպանական Ճակատ” ստեղծելու մասին: Այստեղ կարող են ընդգրկվել Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի այն հայրենասեր հայերը, ովքեր պատրաստ են գործուն քայլերով պայքարել հանուն Հայաստանի բնության պահպանության, տնտեսության  բանական զարգացմանն ու սոցիալական արդարության ապահովման:

Մարտ 05, 2013 at 14:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր