Հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի համար թույլ չեն տալիս վրան տեղադրել (Լուսանկարներ)

Հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի համար թույլ չեն տալիս վրան տեղադրել (Լուսանկարներ)

ԷկոԼուր

ՀՀ ոստիկանությունը թույլ չի տալիս Ազատության հրապարակում վրան տեղադրել հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի համար:  Ոստիկանությունը հայտնել է, թե Ազատության հրապարակը պատմամշակութային արժեք է եւ արգելվում է ասֆալտի վրա վրան տեղադրել:

«Կարծում եմ այսօր պետք է ողջամիտ գտնվի ոստիկանությունը եւ քաղաքային իշխանությունները եւ չխոչընդոտեն այս վրանի տեղադրմանը, որովհետեւ մենք այստեղ ոչ թե ձեռնարկատիրական գործունեություն ենք ծավալում, որպեսզի իրենցից թույլտվություն հայցենք, այլ այստեղ պահանջ է դրված, եւ պահանջը բողոքի տեսքով է: Եւ այդ բողոքը եւ պահանջը պետք է բավարարվի եւ հացադուլի մեջ գտնվող անձի համար պետք է լինեն համապատասխան պայմաններ»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Ազատության հրապարակում բազմահազարանոց հանրահավաքի ավարտին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաբացարկի պահանջի եւ այդ պայքարում հացադուլի դիմելու իր որոշման մասին: «Սա հացադուլ չէ` կեղծիքադուլ է, վախադուլ է, ստադուլ է»,- հայտարարեց Հովհաննիսյանը:



Մարտ 14, 2013 at 19:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր