

ԷկոԼուր
Չնայած Հայաստանում 2004թ-ից մեծ թափ առած հանքարդյունաբերական գործունեությանը, դեռեւս կարգավորված չէ ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ընթացակարգը: Այս կապակցությամբ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել միանգամից երեք որոշման նախագիծ: Ըստ այդմ` մարտի 28-ի նիստում գործադիրը պետք է հաստատի ընդերքօգտագործման իրավունք հայցող կազմակերպության ֆինանսական եւ տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությանը ներկայացվող որակական չափանիշների գնահատման կարգը, երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցող կազմակերպության ֆինանսական եւ տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունների բովանդակությունը եւ դրանց ներկայացվող պահանջները, ընդերքօգտագործման իրավունք հայցող կազմակերպության ֆինանսական եւ տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունների բովանդակությունը եւ դրանց ներկայացվող պահանջները: Այս որոշումների ընդունումը պայմանավորված է Ընդերքի մասին նոր օրենսգրքի պահանջներով:
Որպես արդյունք կառավարությունն ակնկալում է կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, եւ որ ընդերքօգտագործման իրավունք կարող են ձեռք բերել համապատասխան որակավորում ունեցող կազմակերպությունները:
Հարց է առաջանում, իսկ մինչ օրս ընդերքօգտագործման իրավունք ստացած կազմակերպությունները համապատասխան որակավորում չունեին:
Մարտ 27, 2013 at 17:38
