

Էկոլուր
ՀՀ Օմբուդսմենը գնահատական է տվել նաեւ Երեւանի քաղաքապետարանի 2012թ. գործունեությանը: Ըստ այդմ` թերացումների շարքում Օմբուդսմենի զեկույցում մասնավորապես նշված է. «Մի շարք դեպքերում Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին օրենքով սահմանված կարգով իրենց տարածքի համար սեփականության իրավունքն անհատույց տրամադրելու փոխարեն նրանց ստիպել է վճարել ապօրինի գումարներ: … Շարունակում են չլուծված մնալ ինքնակամ շինարարության հետ կապված հարցերը, որոնք ի թիվս այլ հետևանքների, խոչընդոտում են համայնքների կայացմանը և զուգորդվում են խիստ մտահոգիչ կոռուպցիոն դրսևորումներով: … Չի իրականացվել հետևողական քաղաքականություն ոլորտում տեղի ունեցող ծառահատումների, շրջակա միջավայրի աղտոտման դեպքերին արագ արձագանքելու և դրանց վերացման արդյունավետ մեխանիզմներ մշակելու ուղղությամբ»: Արձանագրված թվով երեք դրական զարգացումներից մեզ համար ուշագրավ էր հետեւյալը. «Կազմված արձանագրությունների համաձայն քանդվել են ինքնակամ շինությունները, զավթած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ազատվել են ապօրինի տիրապետողներից, իսկ տարածքները բերվել են նախկին տեսքին»:
Մարտ 28, 2013 at 14:02
