Բողոքի ակցիա ի աջակցություն բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսեսյանի

Բողոքի ակցիա ի աջակցություն բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսեսյանի

ԷկոԼուր

Մարտի 29-ին` ժամը 11:45-ից սկսած,  բնապահպան ակտիվիստները բողոքի ակցիա կանցկացնեն Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց (հասցեն՝ Թբիլիսյան խճուղի, լամպերի գործարանի հարևանությամբ)` ի աջակցություն բնապահպանա ակտիվիստ Եղիա Ներսիսյանի: Հիշեցնենք, որ Կապանում Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը շահագործող «Deno Gold Mining Company» ընկերությունը դատի է տվել Եղիա Ներսիսյանին` մեղադրելով զրպարտության մեջ: Դատական նիստը կսկսի մարտի 29-ին` ժամը 12:00-ին:

«Այս ակցիայով մենք նպատակ ունենք.

1. Ցույց տալ, որ Եղիան ճշմարտությունն է ասել, բայց քանի որ ՀՀ-ում
տիրում է վախի մթնոլորտ, գյուղացիները չեն կարող բարձրաձայնել սրա մասին:


2. Հանք շահագործող ԲՈԼՈՐ ընկերություններին ցույց տալ, որ չենք
հանդուրժելու որևէ ճնշում ակտիվիստների նկատմամբ:

…Եթե դուք տուժել կամ տուժում եք հանքարդյունաբերական կամակերպությունների գործունեությունից, գրե´ք ձեր խնդիրը պաստառի վրա և միացե´ք մեզ: Միանա´նք ու հանքակեր բոլոր ընկերություններին ցույց տանք, որ չե´նք հանդուրժելու որևէ ճնշում ակտիվիստների նկատմամբ և որ դե´մ ենք Հայաստանը հանքաստանի վերածելուն: Միանա´նք մարզերից, հեռու և մոտ գյուղերից, միանա´նք ու զարկե´նք հանքարդյունաբերությանը»,- նշված է ակտիվիստների հայտարարության մեջ:

Մարտ 28, 2013 at 17:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր