Սուրբ Զատիկի տոնին Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրեց հացադուլը

Սուրբ Զատիկի տոնին Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրեց հացադուլը

ԷկոԼուր

Սուրբ Զատիկի տոնին` մարտի 31-ին, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրեց հացադուլը:

Հիշեցնենք, որ նա հացադուլ էր հայտարարել մարտի 10-ին` պահանջելով Սերժ Սարգսյանի ինքնաբացարկը: “Սա հացադուլ չէ` կեղծիքադուլ է, վախադուլ է, ստադուլ է”,- հայտարարել էր Հովհաննիսյանը: Դադարեցնելով հացադուլը` Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է. “Այսօր քրիստոնեական ողջ աշխարհի եւ Հայաստանի համար Քրիստոսի հարության տոնն է եւ այսօր ինքնամաքրման իմ պայքարի այս փուլն ավարտվում է”, ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ապրիլի 1-ից կսկսի իր մարզային հանդիպումները`

1 ապրիլի 2013թ. - Կապան 10:00, Գորիս 12:00, Սիսիան 13:30, Եղագնաձոր 15:30, Արարատ 17:00, Գորավան 17:45, Արտաշատ 18:00

2 ապրիլի 2013թ. – Եղվարդ 9:30, Ուջան 10:30, Թալին 11:00, Արթիկ 13:00, Գյումրի 14:00, Արմավիր 17:00, Էջմիածին 18:00

3 ապրիլի 2013թ. – Աբովյան 9:30, Նոր Հաճըն 10:30, Մարտունի 12:30, Սեւան 14:00, Իջեւան 16:00, Բերդ 18:00

4 ապրիլի 2013թ. – Նոյեմբերյան 10:00, Ալավերդի 11:30, Վանաձոր 13:00, Սպիտակ 14:30, Ապարան 15:30, Աշտարակ 17:00:

Ապրիլի 5-ին` ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը:

Ապրիլ 01, 2013 at 13:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր