

ԷկոԼուր
Ապրիլի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ինաուգուրացիան էր, միաժամանակ նաեւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի այլընտրանքային ինաուգուրացիան էր: Թե ինչպես նախագահական ընտրություններ անցկացվեցին Գեղարքունիքի մարզում, ներկայացրեց ԷկոԼուրին Մարտունու կանանց հանայնքային խորհուրդ ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը:
«Ոչ մի ընտրական հանձնաժողովի անդամ ոչ մի ընտրության արդյունքի տակ ոչ մի հատուկ կարծիք կամ բողոք չի գրել: Այսպես, թե այնպես 4-5 կուսակցություն ընդդիմադիր էին՝ Ժառանգությունը, ՀԱԿ-ը, Դաշնակցությունը, Բարգավաճը…Ո՞նց կարող է էդպես լինել: 145 ընտրատեղամասում ոչ մի բողոք չլինել այն դեպքում, երբ մեր միգրացիան շատ բարձր է: Բոլորը գիտեն, որ մեր բնակչության 40%-ը դրսում է, և հանկարծ մենք ապահովում ենք շատ բարձր ցուցիչ: Պետք է անպայման հրապարկվեն ընտրության ցուցակները: Դա գաղտնիք չէ, դա ինչ պետական անվտանգություն: Բոլորը գիտեն՝ մարդ կարող է առավոտից երեկո տեսախցիկը դնել և տեսնել, թե ով է գալիս ընտրության, որ ասում են ընտրացուցակների հրապարակումը գաղտնիք է…»,-նման կարծիք ԷկոԼուր-ին հայտնեց Մարտունու կանանց հանայնքային խորհուրդ ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը:
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունը նախագահական ընտությունների ընթացքում իրականացրել է դիտորդական առաքելություն Գեղարքունիքի մարզի շուրջ 90 ընտրատեղմասերում և ունեցել շրջիկ դիտորդների 5 խումբ այլ տեղամասերում: Ինչպես հայտնում է ՀԿ նախագահ Անահիտ Գևորգյանը՝ ամենառաջնային և ցավոտ հարցը թվացյալ հանգիստ վիճակն էր:
«Ինչ էր ստացվում, որ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցությունները բացարձակ անտարբերություն դրսևորեցին համազգային այս միջոցառման նկատմամբ: Իրավունք չունի քաղաքական կուսակցությունը, որը ներգրավված է ԱԺ-ում, նրա համար միևնույն լինի, թե ով կընտրվի, ինչպես կընթանան ընտրությունները, անկախ այն բանից, նա ներկայացուցիչ ունի, թե չունի»,-ասաց Ա. Գևորգյանը:
Անահիտ Գևորգյանը դատապարտում է քաղաքական կուսակցությունների նման պահվածքը:
«Ազգային Ժողովը հենց այսօր պետք է ցրել և նոր ընտրություններ անել: Հետո էլ ասում են՝ մարդիկ անտարբեր են: Բա անտարբեր չլինե՞ն: Մարդը թիկունքում մարդ պետք է ունենա: Ու՞մ էր տալիս ՀԱԿ-ը իր ձայնը կամ մյուսները: Մարդը գնում է, քո համար ձայն է տալիս, տե'ր եղիր այդ ձայնին:
Ապրիլ 09, 2013 at 18:04
