Էկոլոգիական հանձնաժողովը կդադարեցնի աշխատանքները, եթե Երեւանի քաղաքապետարանը շարունակի նույն ոճով աշխատել

Էկոլոգիական հանձնաժողովը կդադարեցնի աշխատանքները, եթե Երեւանի քաղաքապետարանը շարունակի նույն ոճով աշխատել

ԷկոԼուր

Ապրիլի 8-ին Երեւանի քաղաքապետարանին կից գործող Էկոլոգիական հանձնաժողովը քննարկել է 5 անդամների հանձնաժողովից դուրս գալու հարցը: Հանձնաժողովից անդամների դուրս գալու պատճառը այն է եղել, որ հանձնաժողովի կարծիքներն ու քննարկումները ոչ մի նշանակություն չեն ունեցել և չունեն Երևանի քաղաքապետի որոշումների և բաժինների գործունեության համար: Սակայն հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը հույսը չի կտրել: Ինչպես գրում է www.aarhus.am կայքը, հանձնաժողովից դուրս եկած անդամների դժգոհությունները և պահանջները տեղին համարելով՝  նա ասել է, որ քաղաքաշինությունը վերջնականապես կործանել է քաղաքի էկոլոգիան: Բայց նա ճիշտ չի համարել նման գործելաոճը՝ նշելով, որ պետք չէ թևաթափ լինել, քանի որ միանգամից խնդիրները չեն լուծվելու, և հանձնաժողովը պետք է հասնի նրան, որ քաղաքապետարանը` մասնավորապես ճարտարապետական հանձնաժողովը, հաշվի նստի էկոլոգիական հանձնաժողովի հետ: Սակայն  Էկոլոգիական հանձնաժողովը որոշել է, որ եթե քաղաքապետարանը այսուհետ նույն ոճով շարունակի աշխատել, և իրենց ջանքերը ոչ մի արդյունք չտան, ապա վերջնականապես կդադարեցվեն հանձնաժողովի աշխատանքները:

Ապրիլ 16, 2013 at 11:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր