Ճանապարհային քարտեզի մոնիտորինգ Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում

Ճանապարհային քարտեզի մոնիտորինգ Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում

ԷկոԼուր

Ապրիլի 20-ին  «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցավ Եվրամիության Արևելյան գործընկերության (ԱլԳ) քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) երրորդ աշխատանքային խմբի (Շրջակա միջավայր, կլիմայի փոփոխություն և էներգետիկ անվտանգություն) 2013թ. անդրանիկ նիստը:

Եվրամիության ԱլԳ ՔՀՖ-ի և ՀԱՊ-ի գործունեությունն ու նպատակները ներկայացրեց ԱլԳ ՔՀՖ համակարգող Բորիս Նավասարդյանը, ԱլԳ ՔՀՖ  ՀԱՊ-ի երրորդ աշխատանքային խմբի (այսուհետ խմբի) անցյալ տարիների գործունեությունը՝  «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը և խմբի համակարգող Գևորգ Պետրոսյանը խոսեց խմբի հիմնական նպատակների մասին:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց, որ  նիստի նպատակն էր պարզել, թե հասարակական կազմակերպությունները ինչ ռեսուրսներ ու նպատակներ ունեն, որքանով են դրանք  համընկնում  ֆորումում ընդգրկված ծրագրի հետ և ինչպես կարելի է օգտագործել այդ ռեսուրսները՝ հասնելու նպատակների միավորմանը:

Քննարկումը հստակեցրեց խմբի գործունեության  նպատակները և  աշխատանքային ուղղությունները՝  կլիմայի փոփոխություն, էներգետիկ անվտանգություն, շրջակա միջավայր, կենսաբազմազանություն, կայուն գյուղատնտեսություն, հանրության իրազեկում և կրթում: Իսկ այս ոլորտներում աշխատանքը կարգավորելու համար, որոշվեց անցկացնել մոնիտորինգ:

«Մենք փորձում ենք հասարակության համախմբման միջոցով մեր խնդիրները ներկայացնել Եվրոպային: Առկա վեց երկրների մեջ  (խոսքը Արևելյան գործընկեության Քաղաքացիական ֆորումի մեջ մտնող նախկին խորհրդային տարածքի 6 երկրների մասին է, որոնք են` Ուկրաինան, Մոլդովան, Բելառուսը, Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը) Հայաստանը առաջին ամեաբարձր մակարդակի վրա է  բոլոր չափանիշներով: Ինստիտուցիոնալ փոփոխությունները, էկոլոգիական բոլոր հնարավոր փուլերն արված են մեզ մոտ, բայց իրական պատկերը, թե ինչ էկոլոգիական վիճակում է Հայաստանը, խայտառակություն է,- ԷկոԼուրին ասաց ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի երրորդ աշխատանքային խմբի համակարգող Գևորգ Պետրոսյանը,- Եվրոպական երկրները կարծում են, որ օրենքի ընդունումը ենթադրում է նաև կիրառում, այնինչ մեր երկրում դա միանշանակ չէ և, եթե նրանք ցանկանում են մեզ դարձնել եվրոպական չափանիշներին համապատասխան երկիր, ապա առաջին հերթին իրենց փորձի, օգնության, հայտարարությունների միջոցով մեզ պետք է դարձնեն իրենց նման հասարակություն»:

Ապրիլ 22, 2013 at 17:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր