«Կանաչ» ակտիվիստները պատրաստվում են Ուելսի արքայազնի Հայաստան կատարելիք այցին

«Կանաչ» ակտիվիստները պատրաստվում են Ուելսի արքայազնի Հայաստան կատարելիք այցին

ԷկոԼուր

Ուելսի արքայազն Չարլզի նախատեսվող այցը Հայաստան աժիոտաժ է առաջացրել ակտիվ էկոլոգիական հասարակայնության շրջանում: Տարածված պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ արքայազն Չարլզը այցով Հայաստանում կլինի մայիսի 28-ից 30-ին՝ որպես «Երեւան՝ իմ սեր» հիմնադրամի հյուր: Հիմնադրամի հիմնադիրն է նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանը:

Տարբեր նախաձեռնող խմբերի անդամներ Facebook սոցիալական ցանցում ստեղծել են «Արքայազն Չարլզ, գալիս ես Հայաստան, որ հա՞նք բացես» սոցիալական միջոցառումը:

Բանն այն է, որ դեռ մեկ ամիս առաջ հայկական լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ արքայազն Չարզը կայցելի Ամուլսարի ոսկու հանքավայր, որը մտադիր է շահագործել անգլիական «Lydian International» ընկերությունը: Ենթադրվում է, որ ոսկու հանք այցելությունը կազմակերպում է Արմեն Սարգսյանը, ով վերջերս պաշտոն է ստացել «Lydian International»-ի տնօրենների խորհրդում:

Ակտիվիստներն ակտիվ պատրաստվում են արքայազն Չարլզի այցին: Ներկայումս տարածվել է տեղեկատվություն, որ ակտիվիստները հանդիպում են ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, որի ընթացքում ակտիվիստներին վստահեցրել են, որ արքայազն Չարլզի այցելության ծրագրում Ամուլսարի հանքավայր այցելություն չի նախատեսվում:  Նաեւ ասվել է, որ արքայազն Չարլզը բնության ակտիվ պաշտպան է, նվիրատվություններ է անում Բնության համաշխարհային հիմնադրամին (WWF):

«Մենք մտադիր ենք օգտվել այն հանգամանքից, որ արքայազն Չարլզը զբաղվում է բնապահպանական բարեգործուևթյամբ եւ փորձել նրա գիտությանը հասցնել, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը կապված է բնապահպանական եւ սոցիալական խնդիրների հետ»,- ասված է Facebook-ում տարածված ակտիվիստների հաղորդագրության մեջ:

Մայիս 27, 2013 at 11:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր