Պետական մարմինները չեն կարող նվազեցնել անտառի համար ռիսկերը գազի գնի բարձրացման պատճառով

Պետական մարմինները չեն կարող նվազեցնել անտառի համար ռիսկերը գազի գնի բարձրացման պատճառով

ԷկոԼուր

Գազի գնի բարձրացման պատճառով Հայաստանը կարող է հայտնվել 90-ականների իրավիճակում, երբ ամենուր հատվում էր անտառը: Եւ պետական պատասխանատու մարմինները չունեն միջոցներ, որպեսզի նվազեցնեն ռիսկերը:

Արդեն հիմա որպես վառելիք անտառի սպառումը Հայաստանում անվերահսկելի ոլորտ է: Եթե ուշադրություն դարձնենք պետական մարմինների հետեւողական հայտարարություններին, ապա ապօրինի անտառահատումները կրճատվել են խիստ հսկողության արդյունքում: «Անտառային մոնիտորինգի պետական կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հաշվետվությունների համաձայն՝ 2012թ. ապօրինի անտառահատումների թիվը կրճատվել է, 2011թ. համեմատությամբ՝ 1860 եւ 3081,   համապատասխանաբար: Իսկ Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոնի (ICARE) տվյալների համաձայն՝ Հայաստանում ապօրինի հատվում է ամենաքիչը 240000 խմ անտառ: Այս հետազոտություններն իրենց հաստատումն են գտնում ոստիկանության տվյալներում: Օրինակ՝ երբ ոստիկանության ուժերով 2012թ. նոյեմբերի 6-ի գիշերը լույս նոյեմբերի 7-ին Տավուշի մարզում կանգնեցվեցին անտառափայտով լի 60 բեռնատարներ: Եթե հաշվի առնենք, որ բեռնատարներով կարելի է տեղափոխել 25-30խմ փայտ, եւ որ տասնյակ բեռնատարներ անտառափայտ են տեղափոխում ոչ մեկ օրվա ընթացքում, այլ գրեթե ողջ տարվա ընթացքում, ապա կարելի է ներկայացնել Հայաստանի մասշտաբով ֆանտաստիկ անտառահատումներ:

Անտառահատումների կրճատման մասին «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հայտարարեց 2007-2008թթ. եւ բացատրեց դա գյուղերի գազաֆիկացմամբ: Բայց ի՞նչ կասի հիմա «Հայանտառ»-ը, երբ գազից կսկսեն հրաժարվել ոչ միայն գյուղերը, այլեւ քաղաքները: Իրավիճակը կսրվի ցրտերի հետ, եւ դրա այլընտրանքը կարող է դառնալ զանգվածային արտագաղթը: Արդյունքում մենք ոչ անտառ կունենանք, ոչ գյուղ:

Մայիս 27, 2013 at 12:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր