Հայաստանում անտառային հրդեհների թիվն ավելացել է

Հայաստանում անտառային հրդեհների թիվն ավելացել է

Էկոլուր

Անտառային հրդեհները Հայաստանում բազմապատկվել են: Խնդրի կարգավորման եւ կանաչ գոտիներում հրդեհների ռիսկերի նվազեցման համար ՀՀ կառավարությունը մայիսի 29-ին հաստատեց Անտառային եւ այլ բուսածածկ տարածքներում հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղված հանրապետական նպատակային ծրագիրը:

Ինչպես նշված է ծրագրում, եթե 2001-2011 թվականների ընթացքում միջինում արձանագրվել է տարեկան մոտ յոթ անտառային հրդեհի դեպք, ապա 2010-2011 թվականների ընթացքում տարեկան արձանագրվել է 50-ից ավելի անտառային հրդեհի դեպք: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության համաձայն՝ 2005-2010 թվականներին հրդեհներից անտառտնտեսություններին պատճառվել է 504 միլիոն դրամի վնաս, որից միայն 2006 թվականին` 500.2 միլիոն դրամի: Նույն ժամանակահատվածում անտառային հրդեհների մարման ծախսերը կազմել են 3368 միլիոն դրամ:

Հայաստանում արտակարգ հրդեհավտանգ իրավիճակ է ձևավորվում, երբ հանրապետության տարածքը գտնվում է ներթափանցած ջերմային ալիքի ազդեցության գոտում: Հանրապետության տարածքում 1980-2012 թվականներին ջերմային ալիքների ազդեցությամբ տարեկան դեպքերի թիվը համեմատած 1948-1980 թվականների հետ աճել է 40%-ով, ինչը նշանակում է, որ հանրապետության տարածքում մեծացել է բարձր ջերմային ֆոնով և սակավ տեղումներով ամառների կրկնելիությունը:

Մայիս 30, 2013 at 17:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր