Բնապահպանության նախարարը եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչը քննարկել են հանքարդյունաբերության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հարցեր

Բնապահպանության նախարարը եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչը քննարկել են հանքարդյունաբերության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հարցեր

ԷկոԼուր

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանդիպել է Համաշխարհային բանկի հայաստանյան առաքելության բնապահապանական ավագ մասնագետ, աշխատախմբի ղեկավար Ադրիանա Դամիանովայի ղեկավարած պատվիրակությանը: 

Համաշխարհային բանկը իրականացնում է «Հանքարդյունաբերության ոլորտում շրջակա միջավայրի կառավարման և թափանցիկության համար» դրամաշնորհային ծրագիրը:

Ինչպես տեղեկացնում է Բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, կողմերը քննարկել են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման արդյունքների կիրառման նպատակով մի շարք հանքարդյունաբերական համայնքների և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ գործնական ուղեցույցների մշակման, միջազգային և տեղական մակարդակով հանքարդյունաբերության գործունեության նկատմամբ բնապահպանական վերահսկողություն իրականցնելու վերաբերյալ հարցեր:

Հանդիպման ընթացքում կարևորվել է դեռևս մշակման փուլում գտնվող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» (ՇՄԱԳ) նոր օրենքի ընդունումը: «ՇՄԱԳ նոր օրենքի նախագծի ստեղծման համար նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որտեղ լայնորեն ներգրավված են հանրային հատվածի ներկայացուցիչները: Օրենքի ներկայացման համար կա նաև համազեկուցող հանրային հատվածից»,- նշել է նախարարը և որոշակի պարզաբանումներ տվել օրենքի նախագծում առկա նոր մոտեցումների մասին:

Հունիս 07, 2013 at 14:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր