Հայաստանում գործող բոլոր փոքր ՀԷԿ-երն ավելի քիչ էլեկտրաէներգիա արտադրեցին, քան Սեւան-Հրազդան կասկադը

Հայաստանում գործող բոլոր փոքր ՀԷԿ-երն ավելի քիչ էլեկտրաէներգիա արտադրեցին, քան Սեւան-Հրազդան կասկադը

ԷկոԼուր

2012թ. Հայաստանում արտադրվել է 8 միլիարդ 36 միլիոն 200 հազար կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա: Հայկական ատոմային էլեկտրակայանի ներդրումը կազմել է 28%, ջերմաէլեկտրակայաններինը` 42%, իսկ վերականգնվող էներգետիկայի ներդրումը` 30%: Հետաքրքիր է, որ գործող բոլոր 144 փոքր ՀԷԿ-երը արտադրել են 570 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա կամ 6,5%, այսինքն, ավելի քիչ, քան Սեւան-Հրազդան կասկադը, որը արտադրել է 632 միլիոն 300 հազար կիլովատ/ժամ: Էլ չենք խոսում  Որոտանի կասկադի մասին, որն արտադրել է 1 միլիարդ 118 միլիոն 800 հազար կիլովատ/ժամ: Նշենք, որ արտադրված ամբողջ էլեկտրաէներգիայի 20%-ը վաճառվում է այլ երկրների:

Տվյալները տրամադրել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության Վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Դանիել Ստեփանյանը Հայ-գերմանական հիմնադրամի կազմակերպած փոքր ՀԷԿ-երի հարցերի վերաբերյալ աշխատանքային հանդիպման ժամանակ:

Հուլիս 22, 2013 at 12:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր