ՎԶԵԲ-ը Հայաստանին տրամադրում է 5.4 միլիոն եվրո սուվերեն վարկ, Երևանի ջրամատակարարումը բարելավելու համար

ՎԶԵԲ-ը Հայաստանին տրամադրում է 5.4 միլիոն եվրո սուվերեն վարկ, Երևանի ջրամատակարարումը բարելավելու համար

ԷկոԼուր

Վերակառուցման եւ զարգաման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)-ը Հայաստանին տրամադրում է 5.4 միլիոն եվրո սուվերեն վարկ, Երևանի 1.1 մլն բնակչի համար ջրամատակարարումը բարելավելու համար: Ինչպես նշված է  ՀՀ կառավարության պաշտոնական կայքում.  «Ծրագիրն իրականացվելու է Երևանի ջրային համակարգի օպերատոր` «Երևան Ջուր» ՓԲԸ-ի կողմից և աջակցելու է քաղաքի ջրային ցանցի բարեկարգմանը` բարելավելով ջրի հասանելիությունը և նվազեցնելով ջրի կորուստները: Արդյունքում կվերականգնվեն ջրի բաշխման ցանցի խիստ վատթարացած հատվածները, կփոխարինվեն ջրամատակարարման ցանցի խողովակները, ինչպես նաև տներում կտեղադրվեն նոր ջրաչափեր»:

Վարկային պայմանագիրը ստորագրվել է հուլիսի 19-ին ՀՀ կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ  ՎԶԵԲ-ի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակության հանդիպումից հետո: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ կառավարության կողմից ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ՎԶԵԲ-ի կողմից  բանկի նախագահ Սումա Չակրաբարտին: Ստորագրվել է նաև Ծրագրի համաձայնագիր` Երևանի քաղաքապետարանի, «Երևան Ջուր» ՓԲԸ-ի  և ՎԶԵԲ-ի  միջև: Փաստաթուղթն ստորագրել են Երևանի քաղաքապետարանի անունից` քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Երևան Ջուր» ՓԲԸ-ի անունից` ընկերության տնօրեն Գոռ Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի անունից` բանկի նախագահ Սումա Չակրաբարտին:

Հուլիս 22, 2013 at 16:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր