Ոստիկանները թույլ չտվեցին, իսկ բժիշկները մերժեցին

Ոստիկանները թույլ չտվեցին, իսկ բժիշկները մերժեցին

ԷկոԼուր

Երևանի քաղաքապետարանի դիմաց նստացույց հայտարարած երիտասարդներից Սուրեն Սահակյանը արևահարվել է և օգոստոսի 5-ի գիշերը 40 աստիճան ջերմությամբ տեղափոխվել  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այս մասին Facebook սոցիալական կայքում գրում է ակցիայի մասնակից Թեհմինե Ենոքյանը: «Արդեն նստացույցի 11-րդ օրն է, իսկ ոստիկանները նստացույցի մասնակիցներին  թույլ չեն տալիս վրաններ կամ հովանոցներ տեղադրել: Իսկ հիվանդանոցում բժիշկները պայման են դրել Սուրեն Սահակյանի առջև՝ կամ տեղափոխվում ես վճարովի բաժանմունք, կամ վեր կաց գնա հիվնադանոցից: Այսօր առավատյան Սուրեն Սահակյանից հիվանդանոցում պահանջել են գումար: Այս պահի դրությամբ Սուրենը դուրս է գրվել հիվանդանոցից, կատետրը ձեռքին եկել է քաղաքապետարան: Նրա վիճակը մնում է անփոփոխ»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկ Տիգրան Հարությունյանը ասաց, որ հերթապահության է անցել այսօր` օգոստոսի 6-ին, և որ իր ունեցած տեղեկությունների համաձայն, Սուրեն Սահակյանը հիվանդանոցից հեռացել է սեփական կամքով: Ինչ վերաբերում է բժշկական օգնության դիմաց պահանջված գումարին` այդ մասին հերթապահ բժիշկը ոչ մի տեղեկություն չուներ:

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ից Երևանի քաղաքպետարանի դիմաց ակտիվիստները անժամկետ նստացույց են հայտարարել` քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ  Հենրիկ Նավասարդյանի և «Երևան տրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանկության պահանջով:

Օգոստոս 06, 2013 at 15:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր