

ԷկոԼուր
Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Գրիգոր Ամիրխանյանը օգոստոսի 24-ին ոստիականությունում սպառնացել է բնապահպան-ակտիվիստ Եղյա Ներսեսյանին. «Տղավարի հետ կանգնի, թե չէ քո հետ վատ բան կպատահի և փոխանցի քո մեծերին էլ»: Այս մասին օգոստոսի 26-ին Արաբկիր եւ քանաքեռ-զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջև տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Եղյա Ներսեսյանը: Եղյա Ներսեսյանը հայտարարեց. «Եթե ինձ, կամ իմ ընտանիքին, կամ իմ ընկերներին ինչ-որ վատ բան պատահի, անմիջական պատասխանատուն հենց Արաբկիր ոստիկանության բաժնի պետ Ամիրխանյանն է»:
Հիշեցնենք, որ բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսեսյանին բերման են ենթարկել Կոմիտաս 5 հասցեից օգոստոսի 24-ի բողոքի ակցիայի ժամանակ, ըստ ոստիկանության, հասարակական կարգը խախտելու, ճանապարհը փակելու և ոստիկանությանը չենթարկվելու համար: Սակայն Եղյա Ներսեսյանը նշեց, որ ինքը ճանապարհ չի փակել, հասարակական կարգ չի խախտել և որ Ամիրխանյանը իրեն բերման է ենթարկել այն ժամանակ, երբ նա կանգնած է եղել մայթին, և տարել ոստիկանություն ՝ սեփական աշխատասենյակում սպառնալու հատուկ նպատակով:
Օգոստոս 26, 2013 at 16:24
