

ԷկոԼուր
«Dundee Precious Metals Kapan» ընկերությունը ընդդեմ բնապահպան-ակտիվիստ Եղյա Ներսեսյանի դատական նիստի վճռի հրապարակումը տեղ կունենա սեպտեմբերի 10-ին` ժամը 16:30-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Հիշեցնենք, որ «Deno Gold Mining Company», ներկայումս`«Dundee Precious Metals Kapan» ընկերությունը, դատական հայց է ներկայացրել բնապահպան Եղիա Ներսեսյանի դեմ` զրպարտության մեղադրանքով: Ընկերությունը պահանջում է, որպեսզի Եղիա Ներսեսյանը հերքի ԱՄՆ-ում իր ելույթի ժամանակ հնչեցրած հետևյալ հայտարարություն. «…գիտեք չէ Հայաստանում ոնց են վերաբերվում արտասահմանյան` օրինակ Ղափանում Գոլդ Մայնինգ կա կանադական, գիտեք չէ, էլեկտրաշոկով բանվորներին հոսանքի են տալիս, որ 24 ժամ չքնեն, որ կարողանան աշխատեն: Դա իրականություն է, եկեք, նայեք»:
«Դատարանը պետք է օբյեկտիվ և արդարացի որոշում կայացնի՝ բնապահպանական խնդիրները բարձրաձայնող ակտիվիստի խոսքը չի կարող զրպարտող համարվել, իսկ աշխատողների իրավունքները բռնաբարող ընկերությունն ավելի ճիշտ կլինի իր ներքին խոհանոցը կարգի բերի: Պահանջում ենք օբյեկտիվ և արդարացի վճիռ: Չե´նք հանդուրժելու ակտիվիստի ձայնը լռեցնելու որևէ քայլ»,-մասնավորապես նշված է Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) տարածած հաղորդագրության մեջ:
Լուսանկարը` Համահայկական բնապահպանական ճակատի
Սեպտեմբեր 09, 2013 at 16:01
