Փորձագետ` Երևան ՋԷԿ-ի համար Ղարաբաղի քարածխի օգտագործման գաղափարը անիրագործելի է

Փորձագետ` Երևան ՋԷԿ-ի համար Ղարաբաղի քարածխի օգտագործման  գաղափարը անիրագործելի է

ԷկոԼուր

Երևան ՋԷԿ-ի համար Ղարաբաղի քարածխի օգտագործման գաղափարը անիրագործելի է, չունի ոչ մի տեխնիկական լուծում և հեռանկարներ: Այս կարծիքին  է էներգետիկայի ոլորտի փորձագետ Էմիլ Սահակյանը: Խոսքը Արցախում Մաղավուզի քարածխի հանքավայրից քարածխի արդյունահանման և օգտագործմանը լավ գովազդված նախագծի մասին է: Հանքավայրից Երևան ՋԷԿ-ի համար քարածուխի առաքումը սկսվեց 2012թ-ին, սակայն այն այդպես էլ չօգտագործվեց: Ինչպես բացատրում է Էմիլ Սահակյանը, քարածխի օգտագործումը գազա-մազութային կաթսաների համար, որոնցով լի է Երևան ՋԷԿ-ը, անհնարին է: «Քարածխի այրման տեխնոլոգիան պայմանավորված է կաթսաների կառուցվածքով, և կաթսայի ամեն տեսակին համապատասխանում է վառելիքի հաշվարկված տեսակ: Երևան ՋԷԿ-ում օգտագործվում են գազա-մազութային կաթսաներ, որոնք նախատեսված չեն քարածխի համար: Քարածխի վառելիքի օգտագործման համար նախատեսված այդպիսի կաթսաների վերակառուցումը ավելի թանկ կարժենա, քան նոր փոշեքարածխային կաթսայատան կառուցումը»,- ասաց Էմիլ Սահակյանը:

Իսկ ԷկոԼուրի այն հարցին, թե այդ դեպքում, ինչ պետք է անել արդյունահանված քարածխի հետ, Էմիլ Սահակյանը պատասխանեց. «Ավելի նպատակահարմար է ծախսվելիք միջոցները ուղղել Երևան ՋԷԿ-ում նոր ռեզերվային բլոկի կառուցման համար: Իսկ քարածուխը օգտագործել մասնավոր տնտեսություններում, և դրանով փոխարինել վառելափայտը` կանխարգելելով ծառահատումները»:

Լուսանկարը` civilnet.am-ի

Սեպտեմբեր 11, 2013 at 16:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր