Բնապահպանության նախարարությունը կմտածի` միանա «Կանաչ կամուրջ» ծրագրին, թե` ոչ

Բնապահպանության նախարարությունը կմտածի` միանա «Կանաչ կամուրջ» ծրագրին, թե` ոչ

ԷկոԼուր 

ՀՀ բնապահպանութան նախարար Արամ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Կողմերը քննարկել են Ղազախստանի Հանրապետության նախաձեռնած «Կանաչ կամուրջ» ծրագիրը: Նախաձեռնության նպատակն է խթանել կանաչ տնտեսությունը, մասնավորապես կանաչ էներգետիկան:«Կանաչ կամուրջ» գործընկերության ծրագրի վերաբերյալ խարտիան  նախատեսում են ստորագրել այս տարվա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Աստանայում կայանալիք Միջազգային համաժողովի ժամանակ, որին մասնակցելու հրավեր է ստացել նաև Հայաստանը: Նախարար Արամ Հարությունյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կողմ է նման նախաձեռնություններին, սակայն արարողակարգային ընթացակարգով նախատեսված ժամանակի սղության պատճառով չի կարողանա համաժողովի ժամանակ միանշանակ կարծիք հայտնել: Հայկական կողմը նախագիծը ստանալուց  հետո կուսումնասիրի այն և առաջիկայում իր որոշման մասին կհայտնի նախաձեռնող պետությանը:

ՀՀ բնապահպանության նախարարը և Ղազախստանի Հանրապետության դեսպանը քննարկել են նաև բնապահպանության ոլորտում երկու պետությունների համագործակցությունն ակտիվացնելու և այդ նպատակով համապատասխան գերատեսչությունների միջև համգործակցության հուշագիր նախապատրաստելու վերաբերյալ հարցեր:

Սեպտեմբեր 30, 2013 at 11:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր