Հետխորհրդային երկրների տարածքում ուժեղանում է ճնշումը լրագրողների նկատմամբ

Հետխորհրդային երկրների տարածքում ուժեղանում է ճնշումը լրագրողների նկատմամբ

ԷկոԼուր

Մեր գործընկեր Ուզբեկստանի լրագրող Սերգեյ Նաումովը ներկա պահին  ամբողջությամբ մեկուսացված է: Նա ձերբակալված է, և նույնիսկ դատապաշտպաններին թույլ չեն տալիս այցելել նրան: Մենք ահազանգ ենք ստացել միջազգային CEE Bankwatch Netework ցանցից: Միջազգային ցանցի անդամները մտահոգություն են հայտնում, որ լրագրողի նկատմամբ կարող են կիառել ճնշում  և նույնիսկ  կտտանքներ` կապված լրագրողի մասնագիտական գործունեության հետ: Սերգեյ Նաումովը զբաղվում է, մասնավորապես, Ուզբեկստանի բամբակի դաշտերում երեխաների շահագործման, նրանց պահելու պայմանների, երեխաների իրավունքների խախտման հարցերով  և այլն: 

Սերգեյ Նաումովին ներկայացված է մեղադրանք Ուզբեկստանի Հանրապետության Վարչական օրենսգրքի 183 հոդվածով («Մանր խուլիգանություն և հասարակական կարգի խախտում»)` իբրև  կնոջ վրա հարձակվելու և վիրավորանք հասցնելու համար: Դատարանում Սերգեյ Նաումովը ժխտել է հարձակվելու և վիրավորանք հասցնելու փաստը` հայտարարելով, որ բախվել է կնոջ հետ մութ նրբանցքում: 

Հարցով զբաղվում է Էմնիստի Ինտերնեյշնլը: Մենք միացնում ենք մեր ձայնը ի պաշտպանություն լրագրող Սերգեյ Նաումովի և կոչ ենք անում Ուզբեկստանի կառավարությանը շտապ ապահովել նշանակված փաստաբանի մուտքը նրա մոտ: Ուզբեկստանի իշխանություններին հիշեցնենք կալանքի տակ գտնվող անձանց նկատմամբ  իրենց պարտավորությունների մասին, համապատասխան մարդու միջազգային իրավունքի, ներառյալ խոշտանգումների դեմ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին  միջազգային դաշնագիրը և կոնվենցիաները: 

Բոլորին, ովքեր անհանգստացած են հասարակության աճող սահմանափակմամբ, հետխորհրդային երկրներում խոսքի ազատության ճնշմամբ, կոչ ենք անում միացնել իրենց ձայնը ի պաշտպանություն լրագրողի: Դիմումը կարող եք ուղարկել հետևյալ հասցեներով մինչև հոկտեմբերի 6-ը: 

Minister of Internal Affairs of Uzbekistan
Bahodir Matlubov
Ministry of Internal Affairs
ul. Junus Rajabiy 1
Tashkent 100029, Uzbekistan
Fax: + 998 71 233 89 34
Email: [email protected] 
Salutation: Dear Minister 

Prosecutor General of Uzbekistan
Rashidzhon Kodirov
Prosecutor General’s Office of Uzbekistan, ul. Gulyamova 66
Tashkent 700047, Uzbekistan
Salutation: Dear Prosecutor General 

And copies to:
Ombudswoman
Sayora Rashidova
Uzbekistan Avenue 16à
Tashkent 100027
Uzbekistan

Հոկտեմբեր 02, 2013 at 15:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր