

ԷկոԼուր
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին քաղաքապետարանի դիմացը, որպեսզի մասնակցեն ավագանու նիստին և բարձրացնեն իրենց հուզող հարցերը, մասնավորապես` Հայաստանում կոռուպցիայի խնդիրը և տրանսպորտի սակագինը: Սակայն ոստիկանները նրանց թույլ չտվեցին ներս մտնել, իսկ քաղաքապետարանի ներկայացուցիչը ասաց, որ քաղաքաիցները խանգարում են քաղաքապետարանի բնականոն աշխատանքին: «Էս երկիր չի, որ էստեղ կարանանք ապրենք, փախնում ենք Թիֆլիս, որ կարանանք ապրենք»- բողոքում էր Հայաստանից Թիֆլիս մեկնող ընտանիքը:
Ոստիկանների և քաղաքացիների միջև բախման ընթացքում երկու քաղաքացի բերման ենթարկվեցին:
«Նախկինում մեզ խաղաղ հավաքների և խոսքի իրավունքի խաղաղ իրացման համար բերման չէին ենթարկում, իսկ հիմա ի՞նչը փոխվեց»,- զարմանում են քաղաքացիները:
Հոկտեմբեր 31, 2013 at 16:56






