ՀՀ կառավարությունը բացառիկ գերակա շահ ճանաչեց Երևան քաղաքի Պ. Պռոշյան և Դ. Դեմիրճյան փողոցների ու Սիրահարների զբոսայգու հարակից տարածքի նկատմամբ

ՀՀ կառավարությունը բացառիկ գերակա շահ ճանաչեց Երևան քաղաքի Պ. Պռոշյան և Դ. Դեմիրճյան փողոցների ու Սիրահարների զբոսայգու հարակից տարածքի նկատմամբ

ԷկոԼուր

Նոյեմբերի 28-ին ՀՀ կառավարությունը բացառիկ գերակա շահ ճանաչեց Երևան քաղաքի Պ. Պռոշյան և Դ. Դեմիրճյան փողոցների ու Սիրահարների զբոսայգու հարակից տարածքի նկատմամբ: «Նշված տարածքում արդեն իսկ հաստատվել է քաղաքաշինական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, և ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 19-ի որոշմամբ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն դրա ձեռքբերողն է: Ընկերությունը այդ վայրում մասամբ կատարել է օտարման գործընթաց և տարածքի նկատմամբ նոր բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու նպատակը նշված աշխատանքի շարունակումն է: Այսպիսով, մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, ոչ սեյսմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային բնակելի ֆոնդը»,- տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:

Նոյեմբեր 29, 2013 at 13:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր