

ԷկոԼուր
Գործադիրը արագորեն կյանքի է կոչում Երեւանի ճանապարհաշինության բնավեր ծրագիրը:
Սույն թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի» կառավարման խորհրդի նիստը: Խորհուրդը հաստատել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր (Տրանշ 1)» վարկային համաձայնագրի շրջանակներում իրականացվող Երևանի Արշակունյաց պողոտայի վերակառուցման (լայնացման) շինաշխատանքների իրականացման նպատակով անցկացվող մրցութային փաստաթղթերը: 3D ձևաչափով ներկայացվել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր (Տրանշ 1)» վարկային համաձայնագրի շրջանակներում Երևանի Արշակունյաց պողոտան Արտաշատի խճուղուն միացնող և Արգավանդի խճուղու ճանապարհային հանգույցը Շիրակի փողոցին միացնող քաղաքային մայրուղու նախագիծը: Ներկայացվել են նաև «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր (Տրանշ 1)» շրջանակներում մանրամասն նախագծման և շինարարության վերահսկման խորհրդատու «Էջիս Ինթերնեյշնլ» ընկերության պայմանագրի կատարողականը և վարկային ծրագրի շրջանակներում «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի կողմից իրականացված 2011 թվականի դեկտեմբերի 31-ի և 2012 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ հատուկ նպատակների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հիշեցնենք, որ սույն թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ կառավարությունը հաստատեց Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-1 (Երևանի Արշակունյաց պողոտայի և Արտաշատի խճուղու) ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման թիվ 1 ծրագիրը (ՀՕՏԾ-1): ՀՕՏԾ-1-ի համաձայն` կօտարվի 114 հողամաս` ընդգրկելով 35,257.53 մ² ընդհանուր մակերեսով տարածք:Կհատվի 3,568 մրգատու ծառ: Արտաշատի համայնքը կկորցնի ողջ մրգատու ծառերի 81%-ը:Կքանդվեն 38 շենքեր և շինություններ (2005.94 մ2):
Դեկտեմբեր 11, 2013 at 11:40
