Կընդունի՞ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀ Օրհուս կենտրոնների համագործակցության առաջարկը

Կընդունի՞ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀ Օրհուս կենտրոնների համագործակցության առաջարկը

ԷկոԼուր

Հայաստանի Օրհուս կենտրոնները սույն թվականի դեկտեմբերի 10-ին նամակով դիմել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի վերաբերյալ` պատրաստակամություն հայտնելով մասնակցել նախագծի մշակմանը: Այս մասին տեղեկացնում է aarhus.am կայքը:  Նամակում ասված է.

«ՀՀ կառավարության ու ԵԱՀԿ գրասենյակի կողմից 2002 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել են բնապահպանական տեղեկավության՝ Օրհուս կենտրոններ, որոնց նպատակն է տրամադրել հանրությանը շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվություն, աջակցել հանրության մասնակցությանը որոշումեերի կայացմանը։

Կենտրոնները իրենց գործունեությունը ծավալում են օրենսդրության, հիմնականում 1995թ. ընդունված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի շրջանակներում։

Վավերացնելով 2001թ-ն Օրհուսի Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորություն ստանձնեց համապատասխանեցնել ազգային օրենսդրությունը Կոնվենցիայի նորմերին։

Սակայն Կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի որոշումները վկայում են, որ ազգային օրենսդրությունը մինչ օրս չի համապատասխանեցվել վերոնշյալին:

Այս հարցը քննարկման է դրվելու 2014թ-ի հուլիսին Կոնվենցիայի կողմերի հանդիպմանը, որը հանդիսանում է բարձրագույն մարմինը

(http://www.unece.org/fileadmin/DAM/env/pp/mop4/Documents/Excerpts/Decision IV-a Compliance by Armenia e.pdf):

Ներկայումս Ազգային ժողովում է գտնվում «ՇՄԱԳՓ» օրենքի նոր նախագիծը, որը դարձյալ չի ներառել Կոնվենցիայի պահանջներից բխող ստորև նշված կետերը.

  • Վերանայել որոշումենրի ըեդունման գործըեթացներին հասարակության մասնակցության մեխանիզմները սահմանելով համապատասխան ընթացակարգեր և ապահովելով շահագրգիռ հասարակայնությայ իրական մասնակցությունը այդ գործընթացին,
  • սահմանել պատասխանատվության մեխանիզմներ՝ առանց հասարակայնության ներգրավման որոշումեերի ըեդունման դեպքերում կամ խստացնել արդեն գոյություն ունեցողները,
  • կատարելագործել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ընթացակարգը, օրենքով ամրագրել անկախ հասարակական փորձաքննություն իրականացնելու հնարավորությունը,
    իրավական փաստաթղթերով երաշխավորել ազդակիր համայնքի դիրքորոշման որոշիչ

լինելը։

Օրհուս կենտրոնների համակարգողներս, խիստ մտահոգ ենք ստեղծված իրավիճակով և մեր պատրաստակամությունն ենք հայտնում, ելնելով Օրհուսի Կոնվենցիայի դրույթներից ու ժողովրդավարական սկզբունքներից, համատեղ ուժերով, հասարակական երկխոսության և համագործակցության ճանապարհով գտնել խելամիտ լուծումներ և հասնել իրավիճակի բարելավման։

Հուսով ենք, որ մեր համագործակցությունը, հասարակական երկխոսության նոր մակարդակի ձևավորումը, օրենսդրական խելամիտ բարեփոխումենրը և դրանց կիրարկման համար համապատասխան մասնակցային մեխանիզմների ձևավորումը հնարավոր կդարձնի դրական տեղաշարժեր ապահովել բնապահպանական կառավարման ոլորտում և կանխել Հայաստանի առանց այդ էլ խոցելի կենսահամակարգերի ոչնչացումը, բնական ռեսուրսների գերշահագործումը և շրջակա միջավայրի բաղադրիչների աղտոտումը։

Մենք պատրաստ ենք, Ձեզ հարմար ժամանակ, հանդիպում կազմակերպել շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավմամբ՝ ստեղծված իրավիճակի քննարկման և լուծման ճանապարհներ գտնելու ակնկալիքներով»:

Դեկտեմբեր 16, 2013 at 15:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր