Հայկական բուսաբանական ընկերությունը արձագանքել է Սևանում ձկների բուծման ծրագրին

Հայկական բուսաբանական ընկերությունը արձագանքել է Սևանում ձկների բուծման ծրագրին

ԷկոԼուր

Սևանա լճում ձկնաբուծարաններ հիմնելու ծրագիրը լայն քննարկման առիթ է դարձել: Մի շարք էկոլոգիական կազմակերպություններ, այլ հասարակական կազմակերպություններ և քաղաքացիական նախաձեռնություններ դեմ են հանդես եկել տվյալ ծրագրին (տե՛ս, դիմումը` ուղղված ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը http://ecolur.org/hy/news/sevan/vcomplex-program-for-recovery-of-trout-reserves-and-fish-breeding-in-lake-sevanv-widescale-project-bears-uncontrollable-risks-for-lake-sevan/5751/: Հրապարակում ենք Հայկական բուսաբանական ընկերության որոշումը, որտեղ ասված է. 

«Հայկական բուսաբանական ընկերությունը» իր հավաքի ժամանակ քննարկել է այս ծրագիրը: Միաձայն որոշում է կայացվել Սևանի էկոհամակարգի վերականգնման անհրաժեշտության վերաբերյալ, ինչը առանց նրա բնական կենդանական աշխարհի վերականգնման անհնար է: Չլինելով ցանցավանդակային եղանակով ձկների բուծման  հարցերում մասնագետներ, չստանալով համոզիչ ապացույցներ Սևանին միանշանակ վնաս չհասցնելու վերաբերյալ` մենք չենք կարող դնել մեր ստորագրությունը այդ բողոքի տակ: Անհրաժեշտ ենք համարում անցկացնել այս ծրագրի առավել մանրակրկիտ փորձաքննություն այնպես, որ  բոլոր հարցերը ստանան կոմպետենտ պատասխաններ: 

ՀԲԸ փոխնախագահ, բուսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Գոհար Օգանեսովա»:

Փետրվար 03, 2014 at 11:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր