

armnewstv.am
2013 թվականին Սյունիքում ծնվել է 1435 երեխա,մահացել` 1222 քաղաքացի:Մարզի բնակչության բնական աճը կազմել է 1.5 պրոմիլե:Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար այն կազմել է 8.8 պրոմիլե: Մասնագետների գնահատմամբ տարեցտարի մարզում նվազում է ծնունդների թիվը: Նախորդ՝ 2012 թվականի համեմատությամբ 2013-ին ծնունդների թիվը մարզում պակասել է 131-ով: Ծնունդների թվի նվազում արձանագրվել է հիմնականում Կապանի և Մեղրու տարածաշրջաններում: Մինչդեռ ծնունդների թվի զգալի աճ արձանագրվել է Քաջարանի տարածաշրջանում:
Փետրվար 03, 2014 at 12:19
