

ԷկոԼուր
Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայկական ֆորումը ստորագրահավաք է սկսել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելու դեմ: Այդ մասին հաղորդում է www.сhange.org կայքը:
«Տիգրան Սարգսյանը ներկայումս ներառված է բազմամիլիոն օֆշորային սկանդալում Կիպրոսի Հանրապետությունում: Ավելին, նա օգտագործել է պաշտոնական լիազորությունները անձնական հարստացման նպատակով: Նա նաև մասնակից է մի շարք այլ «մութ» պատմությունների, իսկ Հայաստանի բարձրաստիճան կառավարական շրջանակները Սարգսյանին քրեական պատասխանատվությունից փրկելու փորձեր են ձեռնարկում` դիվանագիտական պաշտոնի նշանակելով և նրան անձեռնմխելիություն ապահովելով: ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնում նմա «մշուշոտ անցյալով» թեկնածուին հաստատելը հակասում է ամերիկյան ժողովրդավարական և իրավական սկզբունքներին: Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը կանխի Տիգրան Սարգսյանի արդարադատությունից խուսափելը: Մենք պահանջում ենք, որպեսզի ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվի հաստատել Տիգրան Սարգսյանի թեկնածությունը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնում»,- ասված է ԱՄՆ Հայկական ֆորումի դիմումում:
Պետիցիան բաց է ստորագրությունների համար: ԷկոԼուրը ստորագրել է այն:
Հուլիս 02, 2014 at 13:31
