Ինտերպոլը Կուբանի էկոլոգ Սուրեն Ղազարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել

Ինտերպոլը Կուբանի էկոլոգ Սուրեն Ղազարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել

Եվգենի Տիտով, «Новая газета» (Ռուսաստանի Դաշնություն)

Ինտերպոլի Մոսկովյան բյուրոն իր միջազգային ցանցում տարածել է հարցում Սուրեն Ղազարյանի ձերբակալության վերաբերյալ: Ինչպես հայտնեց էկոլոգի փաստաբան Ալեքսանդր Պոպկովը, հարցման մեջ նշված են տվյալներ հենց Ղազարյանի մասին` ներառյալ նրա մատնահետքերը, ինչպես նաեւ տվյալներ էկոլոգի մոտիկ բարեկամների մասին: Ղազարյանը քաղաքական փախստականի կարգավիճակ ունի:

«Այս գործողություններից պետք է ենթադրել, որ Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որ գործող իշխանության հակառակորդներին կգտնեն ամբողջ աշխարհում, եւ հնարավոր չէ թաքնվել»,- կարծում է Պոպկովը:

Դրա հետ մեկտեղ փաստաբանը նշեց, որ Ինտերպոլի կանոնադրությունն «ուղղակի կերպով արգելում է հետապնդել քաղաքական փախստականներին»: «Իմ կարծիքով` Մոսկովյան բյուրոն իրավունք չուներ հարցում ուղարկել Ղազարյանի կապակցությամբ»:

Հիշեցնենք, որ 2011թ. նոյեմբերին քաղաքացիական ակտիվիստների խումբը ակցիա անցկացրեց Կուբանի նահանգապետ Ալեքսանդր Տկաչեւի անվան հետ կապվող նստավայրի մոտ:

2012թ-ի ամռանը էկոլոգներ Սուրեն Ղազարյանը եւ Եվգենի Վիտիշկոն դատապարտվեցին 3 տարվա պայմանական ազատազրկման երկամյա փորձաշրջանով: Ավելի ուշ Ղազարյանի նկատմամբ եւս մի քրեական գործ հարուցեցին, ինչի պատճառով նա լքեց Ռուսաստանը եւ քաղաքական ապաստան գտավ Էստոնիայում: Սոչիի Օլիմպիադայի ընթացքում Եվգենի Վիտիշկոյի նկատմամբ պայմանական ժամկետը փոխարինեցին իրականով, եւ այժմ նա իր պատիժն է կրում քրեակատրողական գաղութում:

Մարտ 05, 2015 at 16:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր