

ԷկոԼուր
Հետզհետե ավելի մեծ անհանգստություն է առաջացնում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտադրությունը վերացնել տնտեսվարող սուբյեկտների վերահսկման ինստիտուտը՝ ի դեմս տեսչության, եւ ստեղծել նոր կառույց: Կառավարությունն դեռ դրա մասին պաշտոնապես չի հայտարարում, բայց տեղեկատվությունն արդեն բուռն քննարկվում է մամուլում և պետական գերատեսչություններում: Ինչպիսի գործառույթներ էլ որ չվերագրվեն նոր մարմնին, արհեստավարժությունը ոչ ոք դեռ չի չեղարկել:
Անցումային երկրների փորձը ցույց է տվել, որ պետական ցանկացած ինստիտուտի փլուզումը հղի է բացասական հետևանքներով, պատասխանատվության և հաշվետվողականության կորստով: Մասնավորապես անհասկանալի է, թե տարբեր տեսչությունների միավորման արդյունքում ինչպես պետք է աշխատի ստուգումների մեթոդաբանությունը, որն օգտագործվում է խախտման որոշման համար, որն էլ պահանջում է պրոֆեսիոնալ գիտելիք և փորձ:
Ինչ վերաբերում է տեսչություններում կոռուպցիային, որի մասին այդքան սիրում են խոսել բարձրաստիճան չինովնիկները, ապա կարելի է ենթադրել, որ կառավարությունը մտադրված է կոռուպցիայի վերահսկողությունը կենտրոնացնել մեկ համակարգի մեջ, և այդպես «պայքարել» դրա դեմ:
Փետրվար 02, 2016 at 14:35
