«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի մեկնաբանությունները ՀՀ կառավարության նոր ծրագրի վերաբերյալ

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի մեկնաբանությունները ՀՀ կառավարության նոր ծրագրի վերաբերյալ

ԷկոԼուր

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը ներկայացրել է «ԷկոԼուր»-ին կարճ մեկնաբանություններ ՀՀ կառավարության նոր ծրագրի բնապահպանական առաջնահերթությունների վերաբերյալ: Նա մասնավորապես հայտարարել է. «Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի անդամ երկրների հետ միասին իր վրա վերցրել է պարտավորություն մինչև 2030 թվականը Կայուն զարգացման համաշխարհային ծրագրի իրականացման վերաբերյալ, որը հիմնված է կայուն զարգացման 17 նպատակների վրա:

Դրան համապատասխան, երկիրը պարտավոր է ազգային մակարդակով իրականացնել այդ նպատակները, որոնցից իննը վերաբերում են էկոլոգիային, մշակել համապատասխան ծրագրեր և անցնել դրանց իրագործմանը:

Արդեն 2017 թվականին Հայաստանը պետք է ներկայացնի ՄԱԿ-ին առաջին հաշվետվությունը: Բայց կառավարության ծրագրում այս մասին խոսք չկա:

Հաջորդը, ինչպես միշտ, միջոլորտային համագործակցությունը ներկայացված է շատ թույլ: Էկոլոգիական խնդիրները, ծրագրերը հիմնականում ներկայացված են առանձին, չնայած որ դրանք պետք է արտացոլված լինեին մնացած ոլորտների մեծ մասում: Ցավոք, մնացած նախարարությունները այդ խնդիրներն ու ծրագրերը հիմնականում անտեսում են»:  

Հոկտեմբեր 24, 2016 at 16:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր