

ԷկոԼուր
2017 թվականի խորհրդարանական ընտրություններին որպես ընդդիմադիր ուժ մասնակցում է «Ելք» դաշինքը: Այս դաշինքում միավորվել են «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները: Դաշինքի նախընտրական ծրագրում որպես Հայաստանի բնապահպանական խնդիրների լուծում նշվում է.
«ա) «Սնունդ` աշխատանքի դիմաց» բանաձևով, կամավորների ներգրավմամբ, պետական և գրանտային միջոցների ներգրավմամբ կիրականացնի շրջակա միջավայրի տոտալ աղբահանում՝ մաքրելով գետերի հուները, անտառային և մերձճանապարհային տարածքները և խստացնելով վարչական հարկադրանքի միջոցները շրջակա միջավայրն աղտոտելու համար:
բ) Օրենսդրական բարեփոխումների արդյունքում բնապահպանական վճարները ամբողջությամբ կփոխանցվեն համայնքներին, իսկ բնությանը հասցված վնասի փոխհատուցման գումարները կբաշխվեն համայնքների, լիազոր մարմինների և իրավախախտումը հայտնաբերած պետական ծառայողների միջև:
գ) Կդադարեցվի նոր փոքր հէկերի կառուցման լիցենզիաների տրամադրումը:
դ) Նոր ուսումնասիրության կենթարվկի այն հանքերի շահագործման կամ հետախուզման որոշումները, որոնց շուրջ հանրային և փորձագիտական բացասական կարծիք է ձևավորվել:
ե) Օրենսդրորեն և գործնականում կխստացվեն պոչամբարների շահագործման և ռեկուլտիվացիայի պահանջները:
զ) «Սևան» ազգային պարկում ստեղծված վիճակը կհամապատասխանեցվի «Սևանի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, և Սևանա լիճը կդարձվի քաղաքակիրթ հանգստի գոտի»:
Մարտ 15, 2017 at 11:08