«Ծառուկյան» դաշինքը խոստանում է ՀԷԿ-երի և ատոմակայանի հաշվին կտրուկ իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը

«Ծառուկյան» դաշինքը խոստանում է ՀԷԿ-երի և ատոմակայանի հաշվին կտրուկ իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը

ԷկոԼուր

2017թ-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Ծառուկյան» դաշինքը խոստանում է ՀԷԿ-երի և ատոմակայանի հաշվին կտրուկ իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը: Դաշինքի 15 կետանոց առաջնահերթ քայլերից մեկը վերաբերում է հենց այս հարցին. «Կտրուկ իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, քանի որ մեր հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 60-65 %-ն արտադրում են հիդրոէլեկտրակայանները (ՀՀ-ում գործում է ավելի քան 200 ՀԷԿ) և ատոմային էլեկտրակայանը։ Ընդ որում՝ ՀԷԿ-երի արտադրած 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի միջին ինքնարժեքը կազմում է 2-5 ՀՀ դրամ, իսկ ԱԷԿ-ինը՝ 5-7 ՀՀ դրամ»:

Դաշինքը խոստանում է նաև. «Վերանայել հանքարդյունաբերության ոլորտում բնօգտագործման վճարների հաշվարկման և վճարման մեխանիզմը՝ հօգուտ պետական բյուջեի»:

Մարտ 21, 2017 at 15:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր