«Այգեձոր» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Այգեձոր» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Այգեձոր» փոքր ՀԷԿ: «Այգեձոր» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Տավուշի մարզում՝ Այգեձոր համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը ջրառն իրականացնում է «Այգեձոր» մայր ջրանցքից, որը ջրառն իրականացնում է Ախնջա գետից` Խնձորուտ գետի միախանման կետից: Կայանի տիպը հաշվարկային է: «Այգեձոր» ՓՀԷԿ-ը շահագործում է «Ատլաս-էներգո» ՍՊԸ-ն: Այս ընկերությունը շահագործում է նաև «Այգեձոր 2»-ը ՓՀԷԿ-ը: 

 Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

• «Այգեձոր» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2004թ-ին:

• ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը 19.05.2003- 19.05.2018թթ. է:

• ՓՀԷԿ-ը հայտ է ներկայացրել շահագործման ՋԹ ստանալու համար: Ըստ կառուցման ջրօգտագործման թույլտվության (ՋԹ)` ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են` Х=45026'57,3'', Y=40048'26,1'',, վերին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի, H=946մ է, ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ, 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանք) տվյալի` H=720մ է: Ջրահեռացման կոորդինատներն են` X=45033'21,4'', Y=40050'51,8'', ներքին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի, H=625մ է, ըստ ՀԾԿՀ-ի տվյալի, 637մ է:

• ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ ընկերության, 61մ է, հաշվարկային ճնշումը, ըստ ՀԾԿՀ-ի, 60մ է, ըստ ընկերության` 55 մ: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 0.7մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի` 440 կՎտ  է: ՀԾԿՀ-ի 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 0.5257925 մլն.կՎտ.ժամ է, ըստ ընկերության, 800.000կվտ/ժ: «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալների համաձայն` «Այգեձոր» ՓՀԷԿ-ը 2016թ-ին էլեկտրաէներգիա չի արտադրել:

 • ՓՀԷԿ-ն օգտագործում է 4 համայնքների ոռոգման համար նախատեսված  0.8խմ/վրկ ելքը, որը  5.2կմ երկարությամբ բետոնե ջրատարով  հավաքվում է  ավազանում, որտեղից իրականացվում է ջրի բաշխում` համայնքների ոռոգման նպատակով և ՓՀԷԿ-ի համար:
• ՓՀԷԿ-ի շենք մոտեցնող խողովակաշարը, վերգետնյա է, երկարությունը, ըստ ՀԾԿՀ-ի, 170մ է, տրամագիծը` 0.53մ: 

Ոռոգման սեզոնին ՓՀԷԿ-ը չի աշխատում, քանի որ ջուրն օգտագործվում է ոռոգման նպատակով:

 •  ՓՀԷԿ-ը ոռոգման համակարգից օգտվում է պայմանագրի համաձայն:  Ձկնանցարանով և այլ տեխնիկական կառույցներով ապահովումն իրականացնում է ոռոգման համակարգը շահագործող ընկերությունը: Ոռոգման համակարգի ջրընդունիչում ձկնանցարանը բացակայում էր: 

 • Կայանը ծառայում է «Այգեձոր» և «Այգեձոր 2» ՓՀԷԿ-երի համար` 2 ՓՀԷԿ-երի համար, որտեղ յուրաքանչյուր ՓՀԷԿ-ի համար տեղադրված է «Խորդա» ՍՊԸ-ի արտադրության 2-ական ագրեգատ: «Այգեձոր» ՓՀԷԿ-ի յուրաքանչյուր ագրեգատի հզորությունը 200 կՎտ է:  Փաստացի ստանում են  350 կՎտ հզորություն, ոռոգման սեզոնին ՓՀԷԿ-ը չի աշխատում: Գեներատորը ասինքորն է: ՓՀԷԿ-ում գործում է կիսաավտոմատ կառավարման համակարգ:

 • Ջրի մակարդակի ավտոմատ կառավարում ապահովված չէ:

•  Ջրառի կետում բացակայում է ջրաչափական սարքավորումը:

•  Շենքում Այգեձոր ՓՀԷԿ-ի համար առկա է 2ուժային տրանսֆորմատոր (250 կվա): • Տրանսֆորմատորային ենթակայանը շենքի  մեջ է: Տրանսֆորմատորները կահավորված չեն յուղահավաք համակարգով:
Կայանի տարածքը մասամբ բարեկարգված և կանաչապատված է: 

• Լանդշաֆտի խախտում, սողանքային երևույթներ չկան:
• ՓՀԷԿ-ը չի անցել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն, քանի որ կառուցվել է մինչև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի ընդունվելը:

• Կոյուղաջրերի հեռացման համար անջրթափանց հոր: 

• Ազատ ջրօգտագործման պահանջները կատարված են:

• ՓՀԷԿ-ում տեսչական ստուգումներ չեն անցկացվել:

Առաջարկություններ

- 440 կվտ նախագծային հզորությունն ապահովելու նպատակով վերազինել ՓՀԷԿ-ը` տեխնիկապես  ավելի բարձր  արդյունավետություն ունեցող ագրեգատներով, որոնք կունենան ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ, քանի որ  ՓՀԷԿ-ը, օգտագործելով 0,7 խմ/վրկ սահմանված առավելագույն հաշվարկային ելքը, 440 կՎտ դրվածքային հզորության փոխարեն    ապահովում է 350 կՎտ դրվածքային հզորություն:

  • Երկու ՓՀԷԿ-երի /«Այգեձոր» և «Այգեձոր-2»/ կայանային հանգույցի տարածքում իրականացնել կանաչապատման աշխատանքներ, քանի որ տարածքի բնակլիմայական պայմանները բարենպաստ են:
  • Տրանսֆորմատորները կահավորել յուղահավաք համակարգով:
  • Ջրընդունիչ հանգույցում տեղադրել ավտոմատ կառավարման և ջրաչափիչ սարքավորումներ, որոնց միջոցով կապահովվի տվյալների առցանց հաղորդումը և հնարավոր կլինի կարգավորել ու վերահսկել ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ելքը և սահմանվածբ նապահպանական ելքը:
  • Ջրաչափական սարքավորումները կնքել ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության համապատասխան ջրավազանային տարածքային կառավարման բաժնի աշխատակիցների միջոցով:

 Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



Սեպտեմբեր 04, 2017 at 16:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր