ՀՀ կառավարությունը նախատեսում է նվազեցնել բնական գազի կիրառությունը՝ զարգացնելով կանաչ տնտեսություն

ՀՀ կառավարությունը նախատեսում է նվազեցնել բնական գազի կիրառությունը՝ զարգացնելով կանաչ տնտեսություն

ՀՀ կառավարությունը նախատեսում է նվազեցնել բնական գազի կիրառությունը՝ զարգացնելով կանաչ տնտեսությունը:

Այսօր Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում բնական գազի մասնաբաժինը կազմում է 41%, իսկ էլեկտրաէներգիայի ներքին սպառման զամբյուղում՝ 29%`հաշվի առնելով Իրանի հետ գործող էլեկտրաէներգիա գազի դիմաց պայմանագիրը։  

Հայաստանում տնային տնտեսությունների 90 տոկոսից ավելին էլ բնական գազն օգտագործում է որպես ջեռուցման և  սննդի պատրաստման միջոց, իսկ անձնական օգտագործման ավտոմեքենաների 80 տոկոսից ավելին բնական գազն օգտագործում է որպես վառելիք։

ՀՀ կառավարության ծրագրի համաձայն՝ բնական գազի՝ որպես առանցքային էներգակրի սկզբնական փուլում հասանելիության անկումը, իսկ երկարաժամկետ հատվածում նաև  վերացումը տնտեսության բոլոր ոլորտներում հանգեցնելու է զգալի շոկերի։ Այդ շոկը մեղմելու համար գործադիրը նախատեսում է միջոցառումների համապարփակ ծրագիր՝ թիրախավորելով հետևյալ ուղղությունները.

• էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում բնական գազի դերը շարունակաբար նվազեցնել՝ փոխարինելով այն վերականգվող և  այլընտրանքային էլեկտրական էներգիայի աղբյուրներով
• էլեկտրական էներգիայի փոխանցման ենթակառուցվածքը պատրաստել պահանջարկի աճի և  կառուցվածքի փոփոխությանը
• նախապատրաստել ենթակառուցվածքների անցումը դեպի այլընտրանքային տրանսպորտ
• նպաստել բնակչության կողմից էլեկտրական սննդի պատրաստման և  ջեռուցման համակարգերի ձեռքբերմանը։

Օգոստոս 27, 2021 at 17:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր