«Աղստև-1» փոքր ՀԷԿ-ը շրջակա միջավայրին հասցրել է շուրջ 6.3 միլիոն դրամի վնաս

«Աղստև-1» փոքր ՀԷԿ-ը շրջակա միջավայրին հասցրել է շուրջ 6.3 միլիոն դրամի վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները խախտումներ են հայտնաբերել «ԷԼԵՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող  «Աղստև-1» ՓՀԷԿ-ում:  Ընկերությունը չի կատարել ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները, իրականացրել է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված քանակից 3.141.369 խմ ավելի ջրառ։ Սահմանված կարգով չի իրականացրել առաջացող բոլոր վտանգավոր թափոնների անձնագրավորում, ինչպես նաև համաձայնեցում լիազորված մարմնի հետ։

Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 6.282.739 ՀՀ դրամ։ Այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Նշենք, որ «Աղստև-1» փոքր ՀԷԿ-ը ջրառն իրականացնում է «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան տեղամասում՝ Աղստև գետից:

ԷկոԼուրի կողմից իրականացված «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի փորձագիտական խումբը ուսումնասիրել է այս փոքր ՀԷԿ-ը և հանդես եկել փոքր ՀԷԿ-ի աշխատանքի բարեփոխումներին ուղղված առաջարկներով: Ուսումնասիրության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ

 

 

Հոկտեմբեր 28, 2021 at 13:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր