Ֆրանսիական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում էլեկտրակայանների և ջրամբարների վրա արևային վահանակներ տեղադրելու աշխատանքներով

Ֆրանսիական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում էլեկտրակայանների և ջրամբարների վրա արևային վահանակներ տեղադրելու աշխատանքներով

Կան ֆրանսիական ընկերություններ, որոնք հետաքրքրված են Հայաստանում էլեկտրակայանների և ջրամբարների վրա արևային վահանակներ տեղադրելու աշխատանքներով։ Այս մասին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին ասել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանը դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, Գնել Սանոսյանը նշել է, որ այդ ոլորտներում ներկայումս բազմաթիվ մրցութային գործընթացներ կան, և ցանկալի կլինի, որ ֆրանսիական ընկերությունները նույնպես հետաքրքրվածություն ցուցաբերեն և մասնակցեն այդ մրցութային գործընթացներին։

Հիշեցնենք, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը ու ֆրանսիական «Տրանսէներգիա» ընկերությունը նախատեսում են Երևանյան լճի վրա 150 կվտ հզորությամբ լողացող արևային ֆոտովոլտային կայան կառուցել: Այն իր տեսակի մեջ առաջինն է լինելու նաև տարածաշրջանում:  Հանրային հեռուստանընկերությանը տված հարցազրույցում Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը նշել է, որՖրանսիայի կառավարությունից ստացել են 800 հազար եվրոյի դրամաշնորհ, որով նախատեսվում էր ուսումնասիրել և գնահատվել է Հայաստանում լողացող ֆոտովոլտային կայանների կառուցման համար Հայաստանի ջրային ներուժը: Հայաստանում 500 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային կայաններ կարող են կառուցվել:

Դեկտեմբեր 13, 2021 at 11:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր